«Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

«Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Tue, 20 Oct 2026 08:15:03 +0400


Մենք հետաքրքրվել էինք, թե այս տարի Անկախության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության քանի աշխատակից ինչ պարգեւավճար է ստացել։ ՆԳՆ-ից պատասխանել են, որ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ դրամական պարգեւատրում է ստացել 48 անձ, ընդհանուր 5 միլիոն 760 հազար դրամի չափով, այսինքն՝ յուրաքանչյուր պարգեւատրվածի միջին խրախուսանքը 120 հազար դրամ է։ «Ստորաբաժանումների ղեկավարների կողմից պարգեւատրման են առաջադրվել այն ծառայողները, որոնք տարվա ընթացքում աչքի են ընկել իրենց աշխատանքային պարտականությունների բարեխիղճ եւ արդյունավետ կատարմամբ»։

Պարգեւատրման ենթակա անձանց ընտրելիս հաշվի են առնվել նրանց «աշխատանքային արդյունքները, մասնագիտական պատասխանատվությունն ու ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետությունը»։ Բացի դրամական խրախուսումից՝ եւս 158 ծառայող եւ աշխատակից տարբեր տեսակի խրախուսանքների է արժանացել։ Բայց ՆԳՆ-ն չի հայտնում, թե որ ստորաբաժանումներից են եղել պարգեւատրվածները, ովքեր են, ինչ չափանիշներով են որոշվել պարգեւավճարների չափերը։

Համեմատության համար նշենք, որ 2021-ին՝ Անկախության 30-ամյակի առթիվ, ոստիկանության 11 ծառայող դրամական պարգեւատրում է ստացել՝ ընդհանուր 1 միլիոն 320 հազար դրամ։ Այսինքն՝ ե՛ւ պարգեւատրվողների ցանկն են մի քանի անգամ ընդլայնել, ե՛ւ պարգեւավճարի չափը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայաստանը վստահեցրել է Թեհրանին․ Իրանի պաշտոնական արձագանքը

Հայաստանը վստահեցրել է Թեհրանին․ Իրանի պաշտոնական արձագանքը Mon, 09 Nov 2026 13:00:12 +0400 Հայաստանը վստահեցրել…

18 րոպե ago

Անհրաժեշտ է դադարեցնել զիջումների քաղաքականությունը

Անհրաժեշտ է դադարեցնել զիջումների քաղաքականությունը Mon, 09 Nov 2026 12:57:53 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

20 րոպե ago

Եռաբլուրը ստեղծած անձը` մեր թշնամին, չի կարող ՀՀ Սահմանադրությունը որոշել, դա դավաճանություն ա

Եռաբլուրը ստեղծած անձը` մեր թշնամին, չի կարող ՀՀ Սահմանադրությունը որոշել, դա դավաճանություն ա Mon, 09…

25 րոպե ago

Շուշին հայկական էր, դրա համար էր մեզ պետք

Շուշին հայկական էր, դրա համար էր մեզ պետք Mon, 09 Nov 2026 12:52:45 +0400 Արցախյան…

26 րոպե ago

«Ուժեղ Հայաստանը» Եռաբլուրում է

«Ուժեղ Հայաստանը» Եռաբլուրում է Mon, 09 Nov 2026 12:46:00 +0400 Latest news from Հրապարակ ©…

32 րոպե ago

ՀՀ-ում կարող է լինել միայն հայկական Սահմանադրություն, ոչ թե Ալիևի պահանջներով ձևավորված փաստաթուղթ

ՀՀ-ում կարող է լինել միայն հայկական Սահմանադրություն, ոչ թե Ալիևի պահանջներով ձևավորված փաստաթուղթ Mon, 09…

37 րոպե ago