Բաքուն «ատամ է ցույց տալիս» Թուրքիային․ կրքերը գերշիկացած են
Tue, 20 Oct 2026 10:00:02 +0400
Ադրբեջանը ևս յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել՝ սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու հրապարակային կոչերի և կրոնական ատելություն հրահրելու համար, հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։
Խոսքն, ըստ գերատեսչության, Թուրքիայի քաղաքացիների մասին է, որոնք մասմեդիայի ներկայացուցիչներ են՝ խմբագիրներ, հաղորդավարներ, ԶԼՄ-ների հիմնադիր-ղեկավարներ, ինչպես նաև տարբեր ոլորտների հայտնի գործիչներ (մարզիկ, իրավաբան և այլն)։
Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ գործը կապված է պետության դեմ ուղղված հանրային կոչեր պարունակող և կրոնական ատելություն ու թշնամանք հրահրող նյութերի տարածման հետ։
Նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում լարվել են․ Բաքվի պնդմամբ՝ Թուրքիայից տեղեկատվական արշավ է իրականացվում Ադրբեջանի դեմ, իսկ դրա առիթներից մեկը կրթական հաստատություններում հիջաբ կրելու արգելանքի հետ կապված ալիևյան ռեժիմի որոշումն է։