«Հրապարակ». Ինչ է թաքնված Արթուր Օհանյանի գործի հետեւում

«Հրապարակ». Ինչ է թաքնված Արթուր Օհանյանի գործի հետեւում

Tue, 20 Oct 2026 10:25:22 +0400


Հոկտեմբերի 2-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին։ Նրա եւ Ռոման Ավագյանի մասնակցությամբ քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան։ Նախաքննությունն ավարտվել է մի քանի շաբաթում։ Արթուր Օհանյանը Վանաձորի քաղաքական դաշտում նոր դեմք չէ։ Նա տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել համայնքային քաղաքականության մեջ, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի թիմից է եղել։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Հայաստան» դաշինքի ցուցակով եւ նախընտրական շրջանում ակտիվ քարոզարշավ իրականացրել Վանաձորում։ Օհանյանը ձերբակալվել էր նախընտրական շրջանում ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։

Ըստ մեղադրանքի՝ 2026 թվականի մայիսի սկզբին Արթուր Օհանյանը, լինելով «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու եւ Վանաձորի շտաբի ղեկավար, դաշինքի գրասենյակում հանդիպել է Ռոման Ավագյանին եւ խոստացել ընտրություններում դաշինքի հաղթանակի դեպքում նրան ու քրոջը՝ Մարիամ Ավագյանին, պաշտոնների նշանակել։ Դրա դիմաց Ավագյանը եւ նրա մերձավորները պետք է մասնակցեին ընտրություններին եւ քվեարկեին «Հայաստան» դաշինքի օգտին։ Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ավագյանի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Ռոման Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառքի խոստումն ընդունելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա առաջարկել է իր աջակցությունն ընտրություններում, ապա ընդունել է պաշտոնների նշանակելու խոստումը՝ գիտակցելով, որ այն պայմանավորված է իր եւ մերձավորների՝ դաշինքի օգտին քվեարկելու հանգամանքով։

Արթուր Օհանյանի պաշտպան Արա Կարապետյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով մեղադրանքին, այն անհիմն համարեց․ «Մեղադրանքի հետ համաձայն չեմ, դա մեղադրանքի հետ առնչություն չունի եւ չի բխում թե՛ իրականությունից, թե՛ վարույթի նյութերից։ Սա իմ օբյեկտիվ կարծիքն է, եւ ես վստահ եմ, որ արդարադատություն կիրականացվի, եւ Արթուր Օհանյանը կհռչակվի անմեղ»։

Արա Կարապետյանի խոսքով՝ գործով Արթուր Օհանյանի մեղքն ապացուցող որեւէ ձայնագրություն չկա․ «Մեղադրանքում ասվում է, թե խոստացել է թաղապետի պաշտոն, բայց Վանաձորում թաղապետի պաշտոն չկա, կա համատիրության նախագահ, այն էլ ընտրում են բնակիչները։ Ռոման Ավագյանը, կարծում եմ, դատարանում կտա համապատասխան ցուցմունք»։

Փաստաբանի խոսքից, ըստ էության, հետեւում է, որ գործով Արթուր Օհանյանի դեմ առկա միակ ապացույցը Ռոման Ավագյանի ցուցմունքն է, այլ ապացույցներ, այդ թվում՝ ձայնագրություն, չկան։ Պաշտպանը հայտնեց նաեւ, որ կալանավորման որոշումը չի բողոքարկել։ Նրա խոսքով՝ խափանման միջոցի հարցը քննարկվելու է նախնական դատալսումների ընթացքում։ «Գործն ուղարկվեց դատարան, Վճռաբեկ դատարանը նախադեպ ունի, հետեւաբար՝ նախնական դատալսումների փուլում կքննարկվի խափանման միջոցի հարցը։ Վերաքննիչն էլ, վստահ եմ, այն թողելու էր առանց քննության»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը Wed, 11 Nov 2026 23:56:52 +0400 Փաշինյանը Թուրքիայից մեկնելուց առաջ հերթական…

4 ժամ ago

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են Wed, 11 Nov 2026 23:55:38 +0400 Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր…

4 ժամ ago

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների Wed, 11 Nov 2026…

5 ժամ ago

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը Wed, 11 Nov 2026…

5 ժամ ago

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար Wed, 11 Nov 2026 23:30:34 +0400 Իսպանիայում Ուբեդա…

5 ժամ ago

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք Wed, 11 Nov 2026…

5 ժամ ago