«Հայբիզնես» (այժմ` «Ամիօ») բանկի կառավարիչը ոսկու փոխարեն ոսկեգույն կոնֆետներ էր գրավադրել
Tue, 20 Oct 2026 16:45:13 +0400
Իջևանում մինչ օրս քննարկման առարկա է մի արտառոց պատմություն, որը տեղի է ունեցել մոտ հինգ տարի առաջ` նախկինում «Հայբիզնեսբանկի» այժմ` «Ամիօ» բանկի Իջևան մասնաճյուղում: Մասնաճյուղի տնօրեն Հրանտ Ղալթախչյանը, և բանկի աշխատակիցներ Ալլա Բակենազարյանը, ոսկերիչ` Գարիկ Մալաքյանը, և Նարեկ Բադալյանը մեղադրվում են խարդախության մեջ, նրանց նկատմամբ դատաքննությունը շարունակվում է, սակայն դատավճիռ դեռ չի կայացվել:
Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից տեղեկացանք, որ դատական լսումները ընթացքի մեջ են, վերջին նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին: Իսկ բանկի նախկին տնօրեն Հրանտ Ղալթախչյանը մեղադրվում է այն բանի համար, որ ոսկերիչի և բանկի մյուս աշխատակիցների հետ համաձայնության են եկել, և ոսկյա զարդերի փոխարեն ոսկեգույն շոկոլադե կոնֆետներ, ոսկյա զարդերի փոխարեն այլ վարկառուների անունով տարբեր մետաղական իրեր են գրավադրել:
Դատալեքս համակարգում ասվում է. «Հրանտ Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող՝ Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի Իջևանի մասնաճյուղի կառավարիչ, համաձայնության գալով նույն բանկի ոսկերիչ Գարիկ Մալաքյանի հետ, 2020թ օգոստոսից մինչև 2021թ մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում, թվով 7 վարկառուների՝ Հասմիկ Ստեփանյանի, Մայա Թանանյանի, Անահիտ Մադաթյանի, Արամայիս Միրզոյանի, Դավիթ Լալազարյանի, Արտուշ Ղուկասյանի և Մարիետա Ստեփանյանի անվամբ ընդհանուր 2.761.1 գրամ ընդհանուր քաշով 583 հարգի ոսկյա իրերի փոխարեն գրավադրել են ընդհանուր՝ 691.6 գրամ, որից 222.1 գրամը 583 հարգի ոսկյա, իսկ 468,9 գրամը այլ մետաղներից պատրաստված իրեր, որոնց քանակի և տեսակի վերաբերյալ Գարիկ Մալաքյանի հետ նախնական համաձայնությամբ պատրաստել են ակնհայտ կեղծ պայմանագրեր, որոնք օգտագործելով ստացել են ընդհանուր՝ 51.063.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 51.063.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Գարիկ Մալաքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող՝ Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի Իջևանի մասնաճյուղի ոսկերիչը, համաձայնության գալով նույն բանկի կառավարիչ Հրանտ Ղալթախչյանի հետ, 2020թ օգոստոսից մինչև 2021թ մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում, թվով 7 վարկառուների՝ Հասմիկ Ստեփանյանի, Մայա Թանանյանի, Անահիտ Մադաթյանի, Արամայիս Միրզոյանի, Դավիթ Լալազարյանի, Արտուշ Ղուկասյանի և Մարիետա Ստեփանյանի անվամբ ընդհանուր 2.761.1 գրամ ընդհանուր քաշով 583 հարգի ոսկյա իրերի փոխարեն գրավադրել են ընդհանուր՝ 691.6 գրամ, որից 222.1 գրամը 583 հարգի ոսկյա, իսկ 468,9 գրամը այլ մետաղներից պատրաստված իրեր, որոնց քանակի և տեսակի վերաբերյալ Հրանտ Ղալթախչյանի հետ նախնական համաձայնությամբ պատրաստել են ակնհայտ կեղծ պայմանագրեր, որոնք օգտագործելով ստացել են ընդհանուր՝ 51.063.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 51.063.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ալլա Բեկնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող՝ Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի Իջևանի մասնաճյուղի ՀՍԴԳ բաժնի գանձապահ,պարտականություն ունենալով վարկային պայմանագրերի արդյունքում ստացված գումարները հանձնել հիշյալ իրերը գրավադրված անձանց, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Օժանդակել է Հրանտ Ղալթախչյանին և Գարիկ Մալաքյանին, ովքեր 2020թ օգոստոսից մինչև 2021թ մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում, թվով 7 վարկառուների՝ Հասմիկ Ստեփանյանի, Մայա Թանանյանի, Անահիտ Մադաթյանի, Արամայիս Միրզոյանի, Դավիթ Լալազարյանի, Արտուշ Ղուկասյանի և Մարիետա Ստեփանյանի անվամբ ընդհանուր 2.761.1 գրամ ընդհանուր քաշով 583 հարգի ոսկյա իրերի փոխարեն գրավադրել են ընդհանուր՝ 691.6 գրամ, որից 222.1 գրամը 583 հարգի ոսկյա, իսկ 468,9 գրամը այլ մետաղներից պատրաստված իրեր, որոնց արդյունքում ստացված ընդհանուր՝ 51.063.000 ՀՀ դրամը Գարիկ Մալաքյանի և Հրանտ Ղալթախչյանի կողմից տնօրինելուն օժանդակելու նպատակով առձեռն հանձնել է վերջիններիս»:
Այս դեպքից հետո իջևանցիները վախենում են օգտվել սույն բանկի ծառայություններից, քանի որ համարում են, որ նախկինում «Հայբիզնես», այժմ «Ամիօ» բանկը վստահելի չէ` խարդախներին աշխատանքի է ընդունում, և չգիտես թե ինչեր կարող են անել մարդկանց գրավադրած զարդերի հետ: Եթե մի անգամ ոսկյա զարդի փոխարեն կոնֆետ են գրավադրում, գուցե հաջորդ անգամ էլ հաճախորդների գրավադրած ոսկիները փոխարինեն կոնֆետներո՞վ, կատակում են տեղի բնակիչները, և կատարվածում առաջին հերթին մեղադրում են բանկի ղեկավարությանը: Ի դեպ` մեզ տեղեկացրին, որ խարդախության մեջ մեղադրվող Հրանտ Ղալթախչյանը Իջևանի Անտառտնտեսության տնօրեն Մհեր Ղալթախչյանի հարազատ եղբայրն է, որի կառավարման մի քանի տարիներին Իջևանի սաղարթախիտ անտառները խիստ նոսրացել են: