Ի՞նչ է սպասվում ՀՀ-ին, եթե կասեցվի ԵԱՏՄ-ին անդամակցությունը․ հատուկ զեկույց

Ի՞նչ է սպասվում ՀՀ-ին, եթե կասեցվի ԵԱՏՄ-ին անդամակցությունը․ հատուկ զեկույց

Tue, 20 Oct 2026 17:20:28 +0400


Եվրամիությանն անդամակցելու ծրագրերը կհանգեցնեն Հայաստանի տնտեսական ցուցանիշների վատթարացման և տարբեր իրավական ռեժիմների միջև հակասությունների առաջացման: Այս մասին ասված է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցում:

Փաստաթուղթը պատրաստվել է ի կատարումն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների` 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության:

«Միության անդամակցության պահպանմամբ մեկ այլ ինտեգրացիոն միավորմանը միանալը, ինչպես նաև արդեն իսկ ստանձնած վերազգային պարտավորություններից տարբերվող իրավական ռեժիմի ներդրումը, անխուսափելիորեն հանգեցնում են անլուծելի իրավական հակասությունների և հնարավոր չեն ինչպես իրավական, այնպես էլ գործնական տեսանկյունից», – ասված է զեկույցում:

Զեկույցում ներառված են Հայաստանի` Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ քայլերը, ինչպես նաև ԵԱՏՄ և ԵՄ իրավական համակարգերի համատեղելիության վերլուծությունը։ Փաստաթղթում ներկայացվում են այն իրավական մեխանիզմները, որոնք պետք է կանխեն ԵՄ-ին միանալու որոշմամբ պայմանավորված ռիսկերը, և գնահատվում են ԵԱՏՄ անդամակցության հնարավոր կասեցման հետևանքները։

Մասնավորապես նշվում է, որ Հայաստան գազի ներկրման արժեքը կաճի 69%-ով՝ տարեկան 389 մլն դոլարից հասնելով 657,5 մլն դոլարի, ՀՀ–ում արտադրված ապրանքների արտահանումը կնվազի 30-50%–ով (վերարտահանումը՝ ավելի քան 90%-ով), ներմուծումը կկրճատվի երկու անգամ։

ԵԱՏՄ անդամակցության կասեցումը կհանգեցնի նաև` երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացման,
էներգետիկ ոլորտում համագործակցության դադարեցման` ներառյալ գազի ընդհանուր շուկայի գործունեությանը Երևանի մասնակցության դադարեցումը, պարտադիր մաքսային հայտարարագրման և հսկողության վերականգնման, ավելի քան երկու անգամ կկրճատի ԵԱՏՄ երկրներից կատարվող դրամական փոխանցումները, 15,6%-ով կնվազեցնի երկրի ՀՆԱ-ն, կխստացնի աշխատանքային միգրացիայի պայմանները, կվտանգի ԵԱՏՄ շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի միասնական շուկայի ձևավորումն ու գործունեությունը, կչեղարկի ազատ առևտրի ռեժիմը ԵԱՏՄ գործընկեր երկրների՝ Իրանի, Վիետնամի, Սերբիայի, Մոնղոլիայի և ԱՄԷ-ի հետ։

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն իրավունք ունեն դիտարկելու ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը կասեցնելու հնարավորությունը, մինչև երկրում հանրաքվե անցկացվի այս կազմակերպությանն անդամակցությունը պահպանելու կամ Եվրամիությանը միանալու վերաբերյալ։

Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ պահանջների կատարումը Հայաստանի կողմից նշանակում է Եվրասիական տնտեսական միության առջև ստանձնած պարտավորությունների խախտում։ Միաժամանակ Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և ԵԱՏՄ անդամներին չի տեղեկացնում իր օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցնելու աշխատանքների մասին։

Եվրասիական միջկառավարական խորհրդի այս զեկույցը կփոխանցվի անդամ երկրների ղեկավարներին՝ Նիկոլ Փաշինյանին, Ալեքսանդր Լուկաշենկոյին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Սադիր Ժապարովին և Վլադիմիր Պուտինին։

Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է խորհրդական

Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է խորհրդական Tue, 20 Oct 2026 18:33:59 +0400 ՔՊ–ական նախկին պատգամավոր,…

8 րոպե ago

Ինչպես են միլիարդատիրոջ զավակները տնօրինելու նրա ժառանգությունը

Ինչպես են միլիարդատիրոջ զավակները տնօրինելու նրա ժառանգությունը Tue, 20 Oct 2026 18:30:17 +0400 Միլիարդատեր Վորեն…

12 րոպե ago

«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյային

«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյային Tue, 20 Oct…

21 րոպե ago

Մեծ խաղն ու փոքր վարպետները

Մեծ խաղն ու փոքր վարպետները Tue, 20 Oct 2026 18:15:38 +0400 ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ…

27 րոպե ago

Հայր և որդի Քոչարյանների կալանքի հարցը չի քննարկվի

Հայր և որդի Քոչարյանների կալանքի հարցը չի քննարկվի Tue, 20 Oct 2026 18:12:03 +0400 Ինչպես…

30 րոպե ago

Սա Ռոբերտ Քոչարյանի չորրորդ կալանավորումն է 2018 թվականից ի վեր. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սա Ռոբերտ Քոչարյանի չորրորդ կալանավորումն է 2018 թվականից ի վեր. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Tue, 20…

40 րոպե ago