Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է խորհրդական

Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է խորհրդական

Tue, 20 Oct 2026 18:33:59 +0400


ՔՊ–ական նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդական։

Ինչ պարտականություններ է ունենալու, ինչ շրջանակներում է խորհրդատվություն իրականացնելու թատերական ինստիտուտի շրջանավարտ, նախկին պատգամավոր Հրաչ Հակոբյանը հարցին, ակումբի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը փոխանցեց․««Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական Հրաչյա Հակոբյանը անմիջականորեն ներգրավված է «Նոա Պարկ» նախագծի իրականացման և զարգացման աշխատանքներին։ Վաղարշապատում՝ 23.8 հեկտար տարածքի վրա կառուցվող մարզահամալիրը ներառելու է 15,000 հանդիսականի համար նախատեսված մարզադաշտ, ֆուտբոլի երիտասարդական կենտրոն, մարզումային ենթակառուցվածքներ և հանրային տարածքներ։ Հայաստանի անկախության տարիներին նման մասշտաբի ֆուտբոլային ենթակառուցվածք չի կառուցվել․ «Նոա Պարկը» նոր հնարավորություններ է ստեղծում ֆուտբոլի զարգացման, երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացի և համայնքի համար։

Նախագծի իրականացման ընթացքում Հրաչյա Հակոբյանն իր գործառույթների շրջանակում համակարգում է աշխատանքների մի ուղղությունը՝ որպես ակումբի նախագահի խորհրդական»։ Հակոբյանը, հիշեցնենք, չընդգրկվեց 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը շուտով ծնողներ կդառնան

Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը շուտով ծնողներ կդառնան Tue, 20 Oct 2026 23:34:24 +0400 Նիդերլանդների…

17 րոպե ago

Փարիզի անկարգությունների ժամանակ գողացված Hermès և Louis Vuitton պայուսակները հայտնվել են համացանցում

Փարիզի անկարգությունների ժամանակ գողացված Hermès և Louis Vuitton պայուսակները հայտնվել են համացանցում Tue, 20 Oct…

35 րոպե ago

Անհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. Tasnim

Անհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. Tasnim Tue, 20 Oct 2026 23:12:19 +0400…

39 րոպե ago

Բյանկա Ցենզորին հանրությանն է ներկայացել կիսամերկ տեսքով

Բյանկա Ցենզորին հանրությանն է ներկայացել կիսամերկ տեսքով Tue, 20 Oct 2026 23:07:45 +0400 49-ամյա ռեփեր…

44 րոպե ago

Հետևանքներն իրոք ապոկալիպտիկ են լինելու․․․

Հետևանքներն իրոք ապոկալիպտիկ են լինելու․․․ Tue, 20 Oct 2026 23:02:10 +0400 ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության…

49 րոպե ago

Հիմա էլ հույներն են որոշել գործադուլ անել

Հիմա էլ հույներն են որոշել գործադուլ անել Tue, 20 Oct 2026 23:00:15 +0400 Հունաստանում այդ…

51 րոպե ago