Նեթանյահուն մեղադրել է Էրդողանին․ պատերա՞զմ է սպասվում

Նեթանյահուն մեղադրել է Էրդողանին․ պատերա՞զմ է սպասվում

Wed, 21 Oct 2026 00:02:05 +0400


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, անդրադառնալով Թուրքիայի հետ լարված հարաբերություններին, հայտարարել է. «Հույս ունեմ՝ Թուրքիայի հետ ուղիղ առճակատման չենք գնա։ Ամեն դեպքում, փորձում եմ կանխել դա»։

Սեպտեմբերին Նյու Յորքում ընթացած ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի ժամանակ Իսրայելի վարչապետը քննադատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը։

Նեթանյահուն ասել էր. «Էրդողանը ցանկանում է ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր ասում է, որ կտիրի Երուսաղեմին։ Ոչ, պարոն, չեք տիրի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը։ Թուրքիան և Էրդողանը հակասեմական ստի գերտարածողներ են։ Ոչ, պարոն Էրդողան, դուք Երուսաղեմի կառավարիչը չեք լինի»։

Նա նաև հավելել էր, որ Թուրքիան օկուպացրել է ԵՄ անդամ Կիպրոսի հյուսիսային հատվածը, սպառնում է ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանին, իսկ այժմ էլ փորձում է իր ազդեցությունը տարածել Սիրիայի վրա։ Ըստ Նեթանյահուի՝ սա զարմանալի չէ, քանի որ Էրդողաննը ամեն օր Իսրայելին ոչնչացնելու կոչեր է անում, գրում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել

«Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել Tue, 10 Nov 2026 08:20:13 +0400 Մասիս քաղաքի Դարբնիկ…

21 րոպե ago

«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել

«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել Tue, 10 Nov 2026 08:15:09…

26 րոպե ago

«Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում

«Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում Tue, 10 Nov 2026 08:10:24 +0400 Թեպետ…

31 րոպե ago

«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում

«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում Tue, 10 Nov 2026 08:05:46 +0400 Երեկ…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում Tue, 10 Nov 2026 08:00:00 +0400 ՏԻՄ…

41 րոպե ago

Փող, փող, ու էլի փող…

Փող, փող, ու էլի փող… Tue, 10 Nov 2026 00:18:08 +0400 Լսում եմ Տիգրան Ավինյանին`…

8 ժամ ago