«Հրապարակ». Նիկոլի մոսկովյան «սիրո» ու որդնած խնձորի մասին, որն այդպես էլ չգնաց Եվրոպա

«Հրապարակ». Նիկոլի մոսկովյան «սիրո» ու որդնած խնձորի մասին, որն այդպես էլ չգնաց Եվրոպա

Wed, 21 Oct 2026 10:15:38 +0400


Հավատարմության կեղծ երդումներ տալու հարցում մեր վարչապետին հավասարը չկա: Թուրքմենստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում սեր էր խոստովանում Ռուսաստանին՝ պնդելով, թե իր եւ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները «երբեք սառը չեն եղել, դրանք միշտ էլ լավն են եղել ու կշարունակեն այդպիսին մնալ», «մենք իրարից չենք նեղանում», «ռուսական կոնցեսիայի հետ ոչ մի խնդիր չկա» եւ այլն:

Բայց հենց օդանավի անիվները դիպչում են «Զվարթնոցի» թռիչքուղուն, սիրո դեկորացիան մի կողմ է նետվում, ու միանում է նիկոլական քարոզչամեքենայի հակառուսական թափքը: Չկա օր, որ իշխանական ու արեւմտյան դրամաշնորհներով սնվող «փաստերի ստուգման» հարթակները հակակրեմլյան նյութեր չտարածեն, իսկ Հանրայինը դրանք չտիրաժավորի:

Երեկ էլ՝ հոկտեմբերի 20-ին, Հանրայինի «Լուրերով» հերթական սյուժեն տեսանք այն մասին, թե ինչպես է Կրեմլում նստած ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն իբր մեր խորհրդարանական ընտրություններից առաջ հայ ընտրողների շրջանում տարբեր էջերով ու տելեգրամյան ալիքներով «վախենալու» նարատիվներ եւ ապատեղեկատվություն տարածել։ Ապատեղեկատվությունը 300 հազար ադրբեջանցիների գալն է եւ պնդումը, թե Հայաստանը դառնալու է Արեւմտյան Ադրբեջան:

«Վախ առաջացնելու միտում ունի այս ամենը․ եթե ասում են, որ դու 5 տարի հետո կլինես Ադրբեջանում, որտեղ նամազ կհնչի, ու կկանգնեցնեն շահիդների պուրակ, սա կարող է վախ առաջացնել մարդու մոտ: Ավելի քան 100 ոչ բնական վարքագիծ դրսեւորող ՖԲ էջեր ակտիվորեն տարածել են այս նարատիվները, վախ սերմանող նյութերը հրապարակվել են տարբեր էջերում, րոպեների տարբերությամբ, ու, որ ամենաուշագրավն է, այդ էջերը դադարել են հրապարակումներ անել ընտրություններից ընդամենը 2 օր անց»,- ավետում է հանրային իշխանական մեդիան` ղեկավարներից մեկի շուրթերով:

Իհարկե, մեդիաղեկավարը չի ասում, որ իրականում հենց Նիկոլի քաղաքականությունն է այդ վախերը շոշափելի դարձնում, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության մակարդակով ստեղծվել է «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպություն, որ այս թեզը ներառվել է պաշտոնական հռետորաբանության, դպրոցական դասագրքերի մեջ:

Հակառուսական շոուի տեսաշարում, որպես «դերասան» ու ոչ պաշտոնական «մեղադրյալներ», օգտագործվում են ընդդիմադիր գործիչների կադրերը: Նրանց դեմքերն են ցուցադրվում այդ սյուժեում՝ Նիկոլին ամենակոշտ քննադատողների՝ Նարեկ Կարապետյան, Սուրեն Սուրենյանց, Անժելա Թովմասյան, որին այս իշխանությունը չի սիրում։ Փաշինյանը, որն իբր թե «լավ» է Պուտինի հետ, հենց գալիս է Հայաստան, սկսում է իր ալիքներով ատելություն տարածել ռուսների դեմ։ Ինչո՞ւ:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է. «Նա երկու խնդիր է լուծում: Երբ որ գնում է Մոսկվա, փորձում է պրակտիկ խնդիրներ լուծել, շողոքորթում է ՌԴ պաշտոնյաներին, Հայաստանի հանրության մոտ էլ փորձում է էլեկտորալ խնդիր լուծել՝ լավ իմանալով նրանց մոտ առկա հակառուսական տրամադրությունները: Ինչ վերաբերում է «Արեւմտյան Ադրբեջանի» թեմային՝ այս օրակարգի հետ Ռուսաստանը բացարձակ կապ չունի: Սրա մասին խոսում են Բաքվում ու պետական մակարդակով գործողություններ են անում: Մեր պետությունը չի արձագանքում, ստիպված՝ արձագանքում ենք մենք»:

Փաստերի ստուգման հարթակը չի թաքցնում, որ «հետազոտությունը» նախաձեռնել ու ֆինանսավորել է DFRLab միջազգային կազմակերպությունը:

DFRLab-ը (Digital Forensic Research) հանդիսանում է ամերիկյան հայտնի Atlantic Council վերլուծական կենտրոնի մասնագիտացված ստորաբաժանումը: Այն հիմնադրվել է 2016 թվականին, Վաշինգտոնում։ Պաշտոնապես զբաղվում է բաց աղբյուրների հետազոտությամբ, ապատեղեկատվության բացահայտմամբ, կիբեռսպառնալիքների եւ ընտրություններին արտաքին միջամտությունների ուսումնասիրությամբ, բայց հիմնական թիրախը Ռուսաստանն ու Չինաստանն են, նրանց կողմից իրականացվող ենթադրյալ «հիբրիդային պատերազմները»:

Ռուսաստանի դեմ փող տվող նմանատիպ կառույցներին այսօր Հայաստանում ընդունում են գրկաբաց:
Մյուս հակառուսական հարձակումը, որը մեր աչքի առաջ է ծավալվում, ԵՄ ֆինանսավորմամբ համացանցային գովազդային արշավն է: Այն թափվում է համացանցի հայաստանյան օգտատերերի գլխին՝ ֆիլմ նայելու, խաղ խաղալու, թե սոցցանցեր թերթելու պահերին։ ԵՄ փողերով պատրաստվել են սոցիալական գովազդային հայերեն կարճ հոլովակներ, լացակումած տեքստերով ու արմագեդոնի նկարներով: «Արդյո՞ք Ռուսաստանը մեր հիվանդանոցները կթողնի առանց գազամատակարարման», կամ՝ «Մեկ երկիրը չպետք է որոշի մեր առողջապահության ապագան», կամ ավելի կոնկրետ՝ «119 հիվանդանոցներ դժվարությամբ կկարողանան բուժօգնություն ցուցաբերել հայերին»: Այս տեքստերը գրվում են նկարների վրա: Մյուս պրիմիտիվ «ռոլիկը»` ԵՄ ֆինանսավորմամբ, փչացած մրգի հատուկ ֆոտոներից է սարքված՝ որդնած խնձորի ու նռան պատկերով: Տակն էլ գրել են՝ «եւ դրա գինը մեզնից հարյուր հազարավորներն են վճարում»:

Այս հոլովակները Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ 2026 թվականի հունիսին հրատապ կարգով Հայաստանին նետած 34 միլիոն եվրոյի շրջանակում են պատրաստվել, այս թվի մասին հատուկ հոլովակ կա, որ հայերս չմոռանանք, թե եվրոպացիք այդ միլիոնները հատկացնելով ինչ լավ բան են արել մեզ՝ աբորիգեններիս համար: Երեւի դրանք պետք է ոչ թե գովազդի վրա ծախսվեին, այլ «մեղմեին ռուսական էմբարգոյի հետեւանքները» եւ օգնեին հայ գյուղացուն, որի խնձորն ու նուռը մնացել էին սահմանին, ոչ թե վախ տարածեին, թե կմնաք առանց գազի, բուժօգնության, առանց բերքի:

Այս դեպքում, փաստորեն, հանրային վախ սերմանել, մարդկանց հիվանդանոցների փակմամբ ու ցրտով ահաբեկել կարելի է: Երբ Եվրոպան է սարսափ տարածում, նորմալ է, դա կոչվում է «իրազեկում», իսկ երբ ընդդիմադիրները խոսում են իրական ռազմական ու ժողովրդագրական վտանգների մասին, դա «Կրեմլի համակարգված դեզինֆորմացիան» է, «հիբրիդային պատերազմը», որը պետք է բացահայտել ու պատժել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջարկություն ընդդիմադիր խմբակցություններին

Առաջարկություն ընդդիմադիր խմբակցություններին Wed, 21 Oct 2026 16:45:39 +0400 Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ,…

11 րոպե ago

Զելենսկիի ծանր որոշումը․ համաձայն է ներկա սահմաններում դադարեցնել պատերազմը

Զելենսկիի ծանր որոշումը․ համաձայն է ներկա սահմաններում դադարեցնել պատերազմը Wed, 21 Oct 2026 16:30:50 +0400…

26 րոպե ago

Փաշինյանը ինչի՞ց է պատրաստվում հրաժարվի՝ Ջերմուկի տարածքների՞ց, թե՞ գերիների վերադարձից

Փաշինյանը ինչի՞ց է պատրաստվում հրաժարվի՝ Ջերմուկի տարածքների՞ց, թե՞ գերիների վերադարձից Wed, 21 Oct 2026 16:30:33…

26 րոպե ago

ՀԱՊԿ-ում հույսը չեն կորցրել, որ Հայաստանը ճիշտ որոշում կկայացնի

ՀԱՊԿ-ում հույսը չեն կորցրել, որ Հայաստանը ճիշտ որոշում կկայացնի Wed, 21 Oct 2026 16:23:54 +0400…

33 րոպե ago

Հենց որոշեց ավագանու թեկնածու առաջադրվել` կրճատման տակ գցեցին

Հենց որոշեց ավագանու թեկնածու առաջադրվել` կրճատման տակ գցեցին Wed, 21 Oct 2026 16:15:50 +0400 «Ուժեղ…

41 րոպե ago

Եթե «Ուժեղ Հայաստան»-ը ընտրությունների մասնակցեր 10 համայնքներում․․․

Եթե «Ուժեղ Հայաստան»-ը ընտրությունների մասնակցեր 10 համայնքներում․․․ Wed, 21 Oct 2026 16:08:54 +0400 Եթե «Ուժեղ…

48 րոպե ago