Պուտինի հետ հանդիպման համար Ուիտկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգը
Wed, 21 Oct 2026 10:30:13 +0400
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
«Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի ավտոշարասյունը ժամանել է Պուլկովո օդանավակայան։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Մումբայում լրագրողների հետ զրույցում, Ուիտկոֆի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև Օսլոյում կայացած բանակցությունները որակել է որպես «դրական», չնայած հավելել է, որ «ոչ մի անսպասելի» կամ «զարմանալի» բան չի բացահայտվել։
«Այժմ, զինված այս գաղափարներով, նա (Ուիտկոֆը) կկարողանա գնալ Սանկտ Պետերբուրգ և կիսվել դրանցով ռուսական կողմի հետ։ Կտեսնենք, թե արդյո՞ք կարող ենք որոշակի առաջընթաց գրանցել», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Reuters-ի աղբյուրները հաղորդում են, որ Ուիտկոֆը պետք է Սանկտ Պետերբուրգում հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։