Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ ինքնիշխանության երաշխիքների մասին․ ի՞նչ է նախատեսում համաձայնագիրը

Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ ինքնիշխանության երաշխիքների մասին․ ի՞նչ է նախատեսում համաձայնագիրը

Wed, 21 Oct 2026 12:16:18 +0400


ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում Հայաստանի տարածքում գործող ենթակառուցվածքների և ձևավորվող հարաբերությունների հիմքում լինելու են երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքները։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։

Նախարարի խոսքով՝ համաձայնագրի շրջանակում իրականացվող ցանկացած գործընթաց և գործարկվող ենթակառուցվածք պետք է համապատասխանի այդ հիմնարար սկզբունքներին։

Միրզոյանը, անդրադառնալով ինքնիշխանության վերաբերյալ հնարավոր մտահոգություններին, նշել է, որ փաստաթղթում այդ հասկացությանը հատուկ անդրադարձ է կատարվում։ Նրա ներկայացմամբ՝ ենթակառուցվածքների վերաբերյալ դրույթներում «ինքնիշխանություն» բառը կիրառվում է ութ անգամ՝ ընդգծելով Հայաստանի վերահսկողությունը սեփական տարածքում իրականացվող գործընթացների նկատմամբ։

Արտաքին գործերի նախարարի հավաստմամբ՝ Հայաստանը պահպանելու է լիակատար ինքնիշխանությունն ու իրավազորությունը երկրի սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ։

Միաժամանակ, ըստ Միրզոյանի, հայկական կողմը պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում, իսկ Հայաստանի իրավասու մարմինները պահպանելու են ֆիզիկապես ներկա լինելու իրավունքը սահմանային հսկողության բոլոր կետերում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը Wed, 11 Nov 2026 23:56:52 +0400 Փաշինյանը Թուրքիայից մեկնելուց առաջ հերթական…

4 ժամ ago

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են Wed, 11 Nov 2026 23:55:38 +0400 Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր…

4 ժամ ago

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների Wed, 11 Nov 2026…

4 ժամ ago

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը Wed, 11 Nov 2026…

4 ժամ ago

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար Wed, 11 Nov 2026 23:30:34 +0400 Իսպանիայում Ուբեդա…

4 ժամ ago

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք Wed, 11 Nov 2026…

4 ժամ ago