Որոշողը մեկ հոգի է

Որոշողը մեկ հոգի է

Wed, 21 Oct 2026 12:25:06 +0400


ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը Ստեփանավանում կուսակցության աջակիցների ձերբակալությունները կապում է առաջիկա ընտրական գործընթացների հետ։ Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցածը քաղաքական միջամտություն է, իսկ երկրում որոշումների կայացման գործընթացը կենտրոնացած է Նիկոլ Փաշինյանի ձեռքում։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ղազինյանը հարցադրում է արել, թե ինչու են ընտրություններից առաջ ձերբակալվել կուսակցության կազմակերպչական թիմի անդամներն ու վստահված անձինք։ Նա պնդել է, որ եթե Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ազատության մեջ մնար, նման զարգացումներ չէին լինի։

Պատգամավորի խոսքով՝ Ստեփանավանում տեղի ունեցածը ևս մեկ անգամ հիմնավորում է իրենց այն որոշումը, որ «Ուժեղ Հայաստանը» բոլոր համայնքներում չի մասնակցելու ընտրություններին։ Ղազինյանը համոզմունք է հայտնել, որ այն համայնքներում, որտեղ կուսակցությունը կներգրավվեր ընտրական գործընթացում, կարող էին նմանատիպ իրավիճակներ ստեղծվել։

Անդրադառնալով իրավապահ համակարգի գործունեությանը՝ Ղազինյանը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, երկրում իշխանական որոշումները կայացնում է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը։ Նա պնդել է, որ դատախազությունը, քննչական մարմիններն ու Ազգային անվտանգության ծառայությունը ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն չունեն և գտնվում են վարչապետի ազդեցության ներքո։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամը տեղի ունեցածը ներկայացրել է որպես իրավապահ համակարգի նկատմամբ քաղաքական վերահսկողության դրսևորում՝ քննադատելով իշխանության կենտրոնացումը մեկ անձի ձեռքում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը Wed, 11 Nov 2026 23:56:52 +0400 Փաշինյանը Թուրքիայից մեկնելուց առաջ հերթական…

4 ժամ ago

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են Wed, 11 Nov 2026 23:55:38 +0400 Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր…

4 ժամ ago

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների Wed, 11 Nov 2026…

4 ժամ ago

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը Wed, 11 Nov 2026…

4 ժամ ago

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար Wed, 11 Nov 2026 23:30:34 +0400 Իսպանիայում Ուբեդա…

4 ժամ ago

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք Wed, 11 Nov 2026…

4 ժամ ago