Առաջարկություն ընդդիմադիր խմբակցություններին

Առաջարկություն ընդդիմադիր խմբակցություններին

Wed, 21 Oct 2026 16:45:39 +0400


Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր Հայաստանի բնակչության զգալի մասը վարկեր ունի և դրանցից բխող ֆինանսական պարտավորություններ է կրում։ Այդ պարտավորությունների կատարման ամենամեծ խոչընդոտներից մեկը վարկերի բարձր տոկոսադրույքներն են, որոնք էականորեն ծանրացնում են քաղաքացիների սոցիալական վիճակը։ Հաշվի առնելով վարկային բեռի ծանրությունը՝ ժամանակն է, որ պետությունը գործնական քայլեր ձեռնարկի իր քաղաքացիներին աջակցելու և նրանց վարկային պարտավորությունների կատարումն ավելի իրատեսական դարձնելու ուղղությամբ։

Այս համատեքստում առաջարկում եմ ընդդիմադիր երկու խմբակցություններին հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը հնարավորություն կտա աշխատող քաղաքացիներին իրենց եկամտահարկի հաշվին մարելու վարկի տոկոսների կամ մայր գումարի մի մասը։

Նման ծրագրի իրականացումն իրատեսական է։ Վերջին տարիներին քաղաքացիների մի զգալի մասն օգտվել է եկամտահարկի վերադարձի մեխանիզմից՝ բնակարան ձեռք բերելու կամ բնակարանային վարկի մի մասը մարելու նպատակով։ Սակայն կան նաև շատ քաղաքացիներ, որոնք իրենց վարկային պարտավորությունների պատճառով չեն կարողանում օգտվել այդ հնարավորությունից, կամ պարզապես բնակարան ձեռք բերելու խնդիր չունեն, բայց կրում են սպառողական և այլ վարկերի ծանրությունը։
Այստեղ առաջանում է սոցիալական արդարության և հավասար հնարավորությունների հարցը։

Ինչո՞ւ պետք է մի քաղաքացի հնարավորություն ունենա եկամտահարկի վերադարձի միջոցով մարելու իր բնակարանային վարկի մի մասը, որի տոկոսադրույքը հաճախ ավելի ցածր է, իսկ մեկ այլ աշխատող քաղաքացի, որը նույնպես աշխատում է, հարկեր վճարում և իր պարտավորությունները կատարում, զրկված լինի նման աջակցությունից՝ միայն այն պատճառով, որ նրա վարկն այլ նպատակով է վերցված։

Անշուշտ, վարկերի տեսակները, դրանց տոկոսադրույքներն ու տրամադրման պայմանները տարբեր են։ Հետևաբար, առաջարկվող մեխանիզմը պետք է ունենա հստակ չափորոշիչներ, ֆինանսական սահմանափակումներ և սոցիալական առաջնահերթություններ։ Սակայն սա չի կարող պատճառ լինել խնդիրը շրջանցելու համար։ Ընդհակառակը՝ անհրաժեշտ է քննարկել այնպիսի լուծում, որը կաջակցի աշխատող քաղաքացիներին՝ առանց պետական բյուջեի վրա չհիմնավորված բեռ դնելու։

Այս օրենսդրական փոփոխությունը կարող է թեթևացնել հազարավոր ընտանիքների սոցիալական բեռը, ընդլայնել պետական աջակցության շրջանակը և նվազեցնել այն անհավասարությունը, որն առաջանում է տարբեր խմբերի քաղաքացիներին տրամադրվող հնարավորությունների միջև։

Հուսով եմ` առաջարկս ընդդիմադիր երկու խմբակցություններին պարզ է․ այս հարցը դարձնել օրենսդրական քննարկման առարկա և ներկայացնել կոնկրետ նախաձեռնություն։ Եվ ցույց կտանք, որ խորհրդարանական ընդդիմության առաքելությունը միայն իշխանություններին քննադատելը չէ, այլ նաև լուծումներ առաջարկելը, որն անմիջականորեն կանդրադառնան մարդկանց կյանքի որակի վրա։

Արդյունքում ` քաղաքացիներից հարկեր պահանջող պետությունը կմտածի նաև այն մասին, թե ինչպես կարող է այդ հարկերի միջոցով աջակցել իր աշխատող քաղաքացիներին՝ հաղթահարելու ֆինանսական դժվարությունները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Կարո՞ղ եմ արձանագրել, որ ընդդիմությունը կողմ է քվեարկելու, որ գնանք հանրաքվեի

«Հրապարակ»․ Կարո՞ղ եմ արձանագրել, որ ընդդիմությունը կողմ է քվեարկելու, որ գնանք հանրաքվեի Wed, 11 Nov…

36 րոպե ago

Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով

Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Wed, 11…

44 րոպե ago

Մա՞րդ եք, թե՞ կենդանի

Մա՞րդ եք, թե՞ կենդանի Wed, 11 Nov 2026 09:00:09 +0400 Մենք չենք ասում` մարդիկ հանկարծամահ…

51 րոպե ago

«Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից

«Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Wed, 11 Nov 2026 08:45:20…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Աշոտյանն առաջարկում է Փաշինյանին մտցնել «Մագնիցկու ցուցակ»

«Հրապարակ»․ Աշոտյանն առաջարկում է Փաշինյանին մտցնել «Մագնիցկու ցուցակ» Wed, 11 Nov 2026 08:20:16 +0400 «Ուժեղ…

2 ժամ ago

«Հրապարակ». ՔՊ-ի պատանդն է դարձել

«Հրապարակ». ՔՊ-ի պատանդն է դարձել Wed, 11 Nov 2026 08:15:50 +0400 «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել…

2 ժամ ago