Մաքրեք՝ սրտիկին թոզ չնստի

Մաքրեք՝ սրտիկին թոզ չնստի

Wed, 21 Oct 2026 19:15:10 +0400


ԱԺ ընտրություններից անցել է 133 օր, մեկ ժամ ու 13 րոպե՝ այս տողերը գրելու պահին։ Իսկ քարոզարշավը, պարզվում է, դեռ չի ավարտվել։ Դատելով շենքերի պատերից՝ դա դեռ տեղի չի ունեցել։ Լոռու մարզում, ինչպես շատ այլ համայնքներում, շենքերի, շինությունների պատերից մեղմանուշ ժպտում է Նիկոլ Փաշինյանը՝ նույն մեծադիր-մեծակտավ լուսանկարներով, որով ընտրողների ձայնն էր աղերսում իր հանրահայտ սրտիկներով ու խաղաղության մշուշոտ խոստումներով։ Սրտիկները տեղում են, պատկերները, խոստումները՝ նույնպես։

Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի «Օազիս» սրճարանի ապակիներին վարչապետը շարունակում է սրտիկ ցույց տալ` լուսանկարները վաղուց արդեն ոչ թե գովազդ են, այլ ներքին լուսավորության մրցակից։ 3 նկար է եղել, երկուսը դեռ հստակ երեւում են, երրորդից մնացել են պատառիկներ։ Լուսանկարները մաշվում են, պատռվում, բայց քաղաքական հիշողությունը, դժբախտաբար, դեռ չի ջնջվել։ Համալիրը պատկանում է Լոռիում եւ հանրապետությունում հայտնի մեծահարուստ Գագիկ Հովսեփյանին, որը ժամանակին Վանաձորի քաղաքապետի թեկնածու էր։ Թե ինչու են նկարները մինչեւ հիմա պահպանվել, դժվար է ասել։ Գուցե մոռացե՞լ են դրանց մասին, գուցե հեռացման անհրաժեշտությո՞ւնը չեն տեսնում, գուցե սրտիկն այնքան թանկ է, որ ձեռք չի՞ բարձրանում այն քերելու։

Պարզ է՝ ընտրությունների համար պատերը կարելի է զբաղեցնել, վերածել գովազդատախտակի, իսկ ընտրություններից հետո այդ պատերի նախկին տեսքն ո՞վ պիտի վերադարձնի։ Քարոզարշավն ավարտվել է, պաստառները մնացել են եւ շարունակում են հնացած լոզունգներով կեղծ քարոզչությունը: Մի՞թե ՔՊ-ում մոռացել են, որ քարոզչական հետքերը պետք է մաքրել, մեծահարուստը չի՞ նկատում, որ իր համալիրի ապակիներին հնացած քաղաքական դեկորացիա է։ Թե՞ նկարները չհանելով՝ սրտիկ ցուցադրողի հանդեպ հավատարմություն են ցուցադրում։ Եթե շինությունների տերերն այդքան կապված են վարչապետի ու նրա քարոզչական նկարների հետ, իհարկե, թող հավերժ գամված մնան պատերին` մեծ վնաս չկա դրանից, միայն թե այնպես չստացվի, որ Փաշինյանն էլ վարչապետական աթոռին գամված մնա` քերել չլինի, սրտիկն էլ դառնա ոչ թե սիրո նշան, այլ՝ քաղաքական «պադոշության» հուշաքար։ Քարոզարշավը կազմակերպածներին մի բարեկամական խորհուրդ. մի սպասեք, մինչեւ ձեր պաշտելի թեկնածուի լուսանկարներն ամբողջովին խունանան, սրտիկները գունաթափվեն, հենց դա՛ նրա հանդեպ անհարգալից վերաբերմունք կլինի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու

«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Thu, 12 Nov 2026…

3 րոպե ago

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Thu, 12 Nov 2026 08:05:14 +0400 Իշխող թիմում…

9 րոպե ago

«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից

«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից Thu, 12 Nov 2026 08:00:21 +0400 Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք՝…

14 րոպե ago

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը Wed, 11 Nov 2026 23:56:52 +0400 Փաշինյանը Թուրքիայից մեկնելուց առաջ հերթական…

8 ժամ ago

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են Wed, 11 Nov 2026 23:55:38 +0400 Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր…

8 ժամ ago

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների Wed, 11 Nov 2026…

8 ժամ ago