5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքները

5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքները

Wed, 21 Oct 2026 22:45:28 +0400


ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, առաջարկում են թանկացնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքները։

ՆԳՆ-ից հետևյալն են նշում․

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և մայրաքաղաքում խցանումների առաջացման պատճառ հանդիսացող իրավախախտումների ռիսկերը նվազեցնելու նպատակով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ։

Հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է վերանայել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքները չափն ու տուգանային միավորները։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մի շարք արարքներ խստության տեսանկյունից այդքան էլ ադեկվատ գնահատված չեն և նախագծի մի մասը, որը ներկայացրել է Ներքին գործերի նախարարությունը դրա մասին է»,- նշում է Արմեն Մկրտչյանը։

Մայրաքաղաքում երկրորդ կամ երրորդ շարքում, ինչպես նաև հասարակական տրանսպորտի կանգառներում կայանելու համար գործող 5000 դրամի փոխարեն նախատեսվում է սահմանել 20 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։

ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ վարչարարության ինտենսիվացումը, չի բերում մեզ համար ցանկալի արդյունքի և քաղաքացիները շարունակում են խախտել և տուգանվել, իսկ նպատակը այդպիսի արարքների վերացումն է։

Ըստ նախագծի՝ եթե խախտմամբ կայանված տրանսպորտային միջոցը տարհանվի և տեղափոխվի հատուկ պահպանվող տարածք, ապա տուգանքի չափը կկազմի 29 հազար դրամ։ Այս դեպքում ևս տուգանային միավորը կբարձրանա՝ դառնալով 1։

Խստացումներ են նախատեսվում նաև մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնների խախտման համար։ Գործող 5000 դրամ տուգանքի փոխարեն կսահմանվի 20 հազար դրամ տուգանք։

Նախատեսվում է նաև ընդլայնել վարորդների սթափությունն ստուգելու գործիքակազմը։ Ներկայումս արագացված եղանակով հնարավոր է ստուգել միայն ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը․ նոր կարգավորմամբ նախատեսվում է թքի միջոցով պարզել նաև թմրամիջոց օգտագործումը։

Փոփոխությունների մեկ այլ խումբ վերաբերում է անհատական շարժունակության միջոցներին՝ ինքնագլորներին։

ՆԳ նախարարության օրենսդրական նախաձեռնության նպատակը ոչ թե տուգանքների չափի բարձրացումն է, այլ ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորումն ու իրավախախտումների կանխարգելումը հատկապես, որ շարունակելու են գործել տուգանքները 20 և 30 տոկոս նվազ վճարման հնարավորությունները»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը Wed, 11 Nov 2026 23:56:52 +0400 Փաշինյանը Թուրքիայից մեկնելուց առաջ հերթական…

4 ժամ ago

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են Wed, 11 Nov 2026 23:55:38 +0400 Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր…

4 ժամ ago

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների Wed, 11 Nov 2026…

4 ժամ ago

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը Wed, 11 Nov 2026…

4 ժամ ago

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար Wed, 11 Nov 2026 23:30:34 +0400 Իսպանիայում Ուբեդա…

4 ժամ ago

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք Wed, 11 Nov 2026…

4 ժամ ago