«Կրակեի՞ն, սպանեի՞ն». Փաշինյանը՝ Տավուշում հայտնաբերված ադրբեջանցու մասին
Thu, 22 Oct 2026 13:14:41 +0400
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Տավուշի մարզում հայտնաբերված ադրբեջանցի հովիվի դեպքը՝ հարց բարձրացնելով, թե ինչ պետք է անեին նրա հետ՝ կրակեի՞ն, թե՞ սպանեին։
Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշել է, որ տղամարդը ոտքով է եկել Հայաստանի տարածք, որից հետո նրան ձերբակալել և հանձնել են Ազգային անվտանգության ծառայությանը։
Վարչապետի խոսքով՝ աշխարհում չկա սահման, որը մարդը որևէ պարագայում չի կարող հատել։ Նա նաև հայտնել է, որ ադրբեջանցի հովիվին կվերադարձնեն Ադրբեջան։