Նոր մառազմ․ խնդրել է Google-ին Ատլանտյան օվկիանոսը վերանվանել Թրամփի օվկիանոս

Նոր մառազմ․ խնդրել է Google-ին Ատլանտյան օվկիանոսը վերանվանել Թրամփի օվկիանոս

Thu, 22 Oct 2026 13:30:48 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ ինքը խնդրել է Google-ին Ատլանտյան օվկիանոսը վերանվանել «Թրամփի օվկիանոս», սակայն ընկերության ղեկավար Սունդար Պիչային մերժել է։

Հարավային Կարոլինայում իր կողմնակիցների հետ զրույցում ամերիկացի առաջնորդը խոսել է գետը և օվկիանոսը վերանվանելու՝ իր ցանկության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք փնտրում ենք գետ, կցանկանայինք մեծ գետ։ Իսկ օվկիանոսներից դուրս է գալիս միայն երկու օվկիանոս՝ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսը։ Ես չեմ պատրաստվում այս երկուսից բացի որևէ օվկիանոս անվանել «Թրամփի օվկիանոս» կամ «Ամերիկայի օվկիանոս»։ Այսպիսով, մենք լուրջ ուսումնասիրեցինք Ատլանտյան օվկիանոսը, և ես զանգահարեցի Google Maps, և նրանք հիանալի աշխատանք կատարեցին լիճը [Օնտարիոն դարձնելով Ամերիկա լիճ] վերանվանելու հարցում, բացարձակապես հիանալի։ Եվ ես խոսեցի Սունդար անունով մի հիանալի մարդու հետ։ Նա ղեկավարում է ամբողջ Google կազմակերպությունը։ Նա հիանալի մարդ է։

Ես ասացի. «Սունդար, ես մտածում եմ Ատլանտյան օվկիանոսի մասին։ Կարո՞ղ ես դա կարգավորել»։ «Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Այս անգամ դա չեմ անի», – [ասաց նա]։ «Գիտեք, դրանք շատ երկրներ են ընդգրկում։ Խնդրում եմ, մեզ այդ հարցով մի՛ դիմեք»։ Այնպես որ, ես, հավանաբար, կհրաժարվեմ», – ասել է ԱՄՆ առաջնորդը։ ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունենում

Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունենում Wed, 11 Nov 2026 17:49:47 +0400 Անթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի…

5 րոպե ago

ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններն ավարտվեցին

ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններն ավարտվեցին Wed, 11 Nov 2026 17:42:21 +0400 Աբու Դաբիում…

13 րոպե ago

ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն կազմակերպությունը կարձագանքի

ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն կազմակերպությունը կարձագանքի Wed, 11 Nov 2026 17:30:22 +0400 Հայաստանը չի մասնակցում…

25 րոպե ago

Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև Մոսկվան

Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև Մոսկվան Wed, 11 Nov…

28 րոպե ago

Շտապօգնության ուշ հասնելն են շահարկում, ես ճշտել եմ 20 րոպեում հասել է

Շտապօգնության ուշ հասնելն են շահարկում, ես ճշտել եմ 20 րոպեում հասել է Wed, 11 Nov…

42 րոպե ago

ՀՀ-ում թոփ 3 պռոիշխանական համայնքապետներից մեկը Եղեգնաձորի համայնքապետն է

ՀՀ-ում թոփ 3 պռոիշխանական համայնքապետներից մեկը Եղեգնաձորի համայնքապետն է Wed, 11 Nov 2026 17:07:25 +0400…

48 րոպե ago