Միլենա Պետրոսյանի ամուսնու քույրը հրապարակել է եղբոր ձայնային հաղորդագրությունը

Միլենա Պետրոսյանի ամուսնու քույրը հրապարակել է եղբոր ձայնային հաղորդագրությունը

Thu, 22 Oct 2026 17:20:56 +0400


Կեմերովոյում ապրող հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանի վերջին հայտարարություններից հետո ինքնասպան եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը՝ Նարինեն եղբոր ձայնագրությունն է հրապարակել։

«Դավաճանություն։ Սա այն միակ բանն է, որի մասին բոլորը խոսում են հենց սկզբից։ Երանի իմանայիք, թե որքան ցավոտ ու զզվելի է ինձ համար նույնիսկ արտասանել այդ բառը, էլ չեմ ասում՝ դրա մասին գրելը։ Այսօրվա աշխարհում շատ հեշտ է խեղաթյուրել իրերի իմաստը, և նույնքան հեշտ է մեկին մեղադրել ծանր մեղքերի մեջ՝ առանց որևէ պատկերացում ունենալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել, կամ արդյոք ընդհանրապես որևէ բան տեղի ունեցել է։ Այն մարդը, որի մասին խոսում էին ու վերագրում էին ողբերգությունը, ընկեր է։ Մենք ընկերություն ենք անում ու շփվում երկար տարիներ։ Բայց մի՞թե իմ շրջապատում եղած ցանկացած մարդ կապ ունի ողբերգության հետ։ Կարծում եմ, բոլոր ադեկվատ մարդիկ կանեն իրենց հետևությունները։ Իսկ ովքեր կշարունակեն աղմկել, ես խանգարել չեմ կարող»,-հայտարարել էր Միլենան։ Այս հայտարարություններին արձագանքել է Թաթուլի քույրը։ Նա հրապարակել է եղբոր ձայնային հաղորդագրությունը, որտեղ ասված է. «Զոքանչս զանգահարեց ինձ։ Անկեղծ ասած, վիրավորական է։ Շոկի մեջ եմ, թե ինչեր է ասում։ Արդեն խոսել են նրա հետ, և պարզվում է՝ նրանք հանդիպում են։ Պնդում են, թե սիրում են իրար։ Միլենայի մայրը նույնիսկ ասել է նրան. «Չե՞ս հասկանում, որ նա պարզապես կօգտագործի քեզ ու դեն կշպրտի»,-ասել է Թաթուլը քրոջը։

Հիշեցնենք, որ Միլենա Պետրոսյանի ամուսինը՝ Թաթուլը, ինքնասպանություն էր գործել Կեմերովոյի կանգառներից մեկում՝ կախվելու միջոցով։​

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

57 րոպե ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

2 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

2 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

2 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

2 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

2 ժամ ago