Առաջին անգամ «Շամոնդի վիրուսով» մարդ է վարակվել
Thu, 22 Oct 2026 23:55:41 +0400
Ֆրանսիական իշխանությունները հայտարարել են, որ առաջին անգամ պատմության մեջ «Շամոնդի վիրուսով» մարդ է վարակվել։ Վարակված բուժառուն մահացել է բուժհաստատությունում։ Հայտնի է, որ բուժառուն ունեցել է խիստ արտահայտված իմունային դեֆիցիտ։ Գտնվել է Լիոնի հիվանդանոցներից մեկում՝ բուժման պրոցեսի մեջ։ Ունեցել է ծանր հիվանդություն, որից էլ բուժվել է։ Մահը վրա է հասել հոկտեմբերի սկզբին։ Դեպքի առնչությամբ շարունակվում են կլինիկական, կենսաբանական եւ համաճարակաբանական հետազոտությունները։ Նշենք, որ միջազգային առողջապահական մամուլում արդեն կան հրապարակումներ, որ «Շամոնդի վիրուսը» կարող է փոխանցվել մարդկանց, ինչի պատճառով՝ Ֆրանսիայում արձանագրված դեպքը համարվում է փաստաթղթավորված եւ հաստատված առաջին դեպքը։ Առայժմ այս վիրուսը մարդկության համար սպառնալիք չի հանդիսանում։