«Հրապարակ»․ Ճնշում են բոլոր կողմերից

«Հրապարակ»․ Ճնշում են բոլոր կողմերից

Fri, 23 Oct 2026 08:05:58 +0400


«Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հայտարարությանը «ուժեղների» ֆրակցիայի քարտուղարի շուրթերով պատասխան հնչեց, թե «Ուժեղ Հայաստան»-ը չի պատրաստվում աջակցել նոր սահմանադրության հանրաքվեին, որ կուսակցությունը դեմ է Սահմանադրությունն «Ալիեւի պահանջով» փոխելուն եւ պատրաստ է արտահերթ ընտրությունների։ Քննարկումների ժամանակ ընդդիմադիրները ենթադրել են, որ կտրուկ պատասխանը կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել, եւ Փաշինյանը կարող է նորից ռեպրեսիվ գործիքակազմ կիրառել իրենց դեմ, սակայն եկել են եզրահանգման, որ չի կարելի չվերցնել նետված ձեռնոցը: Նրանք վստահ են, որ Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում, քանի որ այլեւս չի կարողանում դիմադրել Ալիեւի ճնշումներին: Առհասարակ, մտել ենք մի փուլ, երբ բոլոր կողմերից Փաշինյանին ճնշում են. Ռուսաստանը՝ ԵՄ-ԵԱՏՄ դիլեմայի, Արեւմուտքը՝ ՌԴ-ից պոկվելու, Ալիեւը` անկլավներ, սահմանադրություն թեմայով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին

Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին Mon, 26 Oct 2026 14:22:17 +0400 ՏԻՄ…

13 րոպե ago

ՏԻՄ ընտրությունների դասը

ՏԻՄ ընտրությունների դասը Mon, 26 Oct 2026 14:17:42 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

18 րոպե ago

Այսօր հայտնի կդառնա «Ոսկե գնդակի» հաղթողի անունը. ե՞րբ դիտել

Այսօր հայտնի կդառնա «Ոսկե գնդակի» հաղթողի անունը. ե՞րբ դիտել Mon, 26 Oct 2026 14:15:46 +0400…

20 րոպե ago

ՔՊ-ի «հաղթանակի» թվաբանությունը

ՔՊ-ի «հաղթանակի» թվաբանությունը Mon, 26 Oct 2026 14:14:50 +0400 Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում ՏԻՄ…

21 րոպե ago

Ավարտվել է Անիի կամրջի վերանորոգման տենդերը

Ավարտվել է Անիի կամրջի վերանորոգման տենդերը Mon, 26 Oct 2026 14:00:00 +0400 Թուրքական Anadolu լրատվական…

35 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ Mon, 26 Oct 2026 13:45:59 +0400…

49 րոպե ago