«Հրապարակ»․ Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը

«Հրապարակ»․ Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը

Fri, 23 Oct 2026 09:30:51 +0400


Ռուբեն Վարդանյանը Դիլիջան քաղաքի զարգացման համար 236 միլիոն դոլարի ներդրում է արել։ Հոկտեմբերի 17-ին, ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում «Տավուշ» հեռուստաընկերության եթերում բանավեճի ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակի 1-ին համար Վարդան Ավագյանը հայտարարել է, որ 2022-2023 թվականներից Դիլիջանի համայնքապետարանը, համայնքի ղեկավարին կից ներդրումների խրախուսման եւ քաղաքաշինության խորհուրդը չեն թույլատրել իրականացնել, քաղաքաշինության խորհրդի նիստի օրակարգից հանել են Ռուբեն Վարդանյանի, նրա ընտանիքի, բարեգործական հիմնադրամի կողմից Դիլիջանի լճակի հարակից տարածքի, դրան հարող Ծատուրյան փողոցի բարեկարգման, մանկական այգիների, խաղահրապարակների կառուցման ծրագիրը։ Ավագյանն ասել է․ «Ասեմ ավելին՝ 8 հոդվածով նույնիսկ դատի են տվել պարոն Վարդանյանին։ Փաստը մնում է փաստ, որ պարոն Վարդանյանին դատում է մեկ Ալիեւը, մեկ՝ Դիլիջանի քաղաքապետարանը»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է «Մենք ապագայից ենք» կինոնկարի դերասանը

Մահացել է «Մենք ապագայից ենք» կինոնկարի դերասանը Fri, 23 Oct 2026 23:55:28 +0400 Մահացել է…

36 րոպե ago

Իսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության

Իսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության Fri, 23 Oct 2026 23:50:32 +0400 Իսրայելը…

41 րոպե ago

Քոչարյանների կալանքի երկարաձգում, Փաշինյանի հայտարարած արտահերթ ընտրություններ․ Օրվա թոփ թեմաները

Քոչարյանների կալանքի երկարաձգում, Փաշինյանի հայտարարած արտահերթ ընտրություններ․ Օրվա թոփ թեմաները Fri, 23 Oct 2026 23:45:49…

46 րոպե ago

Դարձել է Թրամփի կուսակցության խոշոր դոնորը

Դարձել է Թրամփի կուսակցության խոշոր դոնորը Fri, 23 Oct 2026 23:43:02 +0400 Իլոն Մասկը 445…

49 րոպե ago

Մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել Fri, 23 Oct 2026 23:37:57 +0400 Հունաստանի խորհրդարանը հավանություն…

54 րոպե ago

«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները

«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները Fri, 23…

1 ժամ ago