Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգը մտնում է նոր փուլ․ Հայրապետյան

Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգը մտնում է նոր փուլ․ Հայրապետյան

Fri, 23 Oct 2026 11:26:21 +0400


Աստղերը հուշում են, բայց չե՞ն պարտադրում․․․
Երեկ Ալիևի կամակատար Փաշինյանը իր ճեպազրույցի ժամանակ հերթական ներքաղաքական «մուտիտը» նետեց դաշտ հայտարարելով, որ եթե ընդդիմադիրներին չկարողանան համոզել օգնել իրենց իրականացնել Ալիևի հանրաքվե ՀՀ-ում, ապա կարող են գնալ արտահերթ ընտրությունների։ Նա նաև հավելեց․ «Ակնկալում եմ, որ հայ ժողովուրդը կսատարի այս առաքելությանը: Եթե պարզվի, որ չի սատարում այս քաղաքական առաքելությանը, ես իմ քաղաքական միսիան կհամարեմ սպառված»:

Փորձենք հասկանալ այս ուշագրավ հայտարարության ենթատեքստը, ոչ թե հերթական անգամ հայտնվել Փաշինյանի հյուսած քարոզչական սարդոստայնի ցանցի մեջ։

Այսպես, Փաշինյանը ընդունում է, որ եթե ինքը չի կարող իրականացնել ՀՀ-ի դեմ ուղղված Ադրբեջանի ծրագրերը, ապա իր քաղաքական առաքելությունը ավարտվում է։ Սա շատ անկեղծ ու ճիշտ խոստովանություն է։ Այո, Փաշինյանը իր իշխանության բանալին դրել է Ալիևի ձեռքի մեջ։ Հիմա, եթե ինքը չի կարող այլևս սպասարկել պրոադրբեջանական օրակարգեր, ապա իր իշխանության մնալը հարցականի տակ է դրվում։ Պատահական չէ, որ իր վերջին երկու ելույթներում Ալիևը անթաքույց սկսել է սպառնալ Փաշինյանին։

Միևնույն ժամանական Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգը մտնում է նոր փուլ։ Դա սահմանադրության թեման է։ Երկու կողմերից եկող ուղերձները հստակ են․ եթե չփոխեք սահմանադրությունը, ապա մեզանից չնեղանաք։ Ի՞նչ է սա նշանակում, որ նույն Փաշինյանը հոյակապ տեսնում է Բաքվի հռետորաբանության կոշտացումը, հասկանում, որ իր պրոադրբեջանական օրակարգերը լուրջ հանրային դիմադրության հետ են բախվում, զգում, որ իր քաղաքական կապիտալը սպառվում է, միևնույն ժամանակ իրենից դժգոհ մնացած թիմակիցները սկսում են անկյուններում դավեր նյութել, այս իրավիճակում նա փորձում է իր ձախողված քաղաքականության հետևանքով առաջացող էսկալացիայի հնարավոր ռիսկը նետել ընդդիմության և հայ հանրության «գրպանը»։ Դրա համար էլ դաշտ է բերում արտահերթ ընտրությունների թեման, որ բոլորս հերթական անգամ զբաղվենք անիմաստ քննարկումներով։ Այս թեման կարելի է փակել տրամաբանական մի հարցով ընդամենը․ իսկ դու չգիտեի՞ր, որ չունես խորհրդարանական մեծամասնություն 2026 թվականի հունիսի 7-ի երեկոյան երբ դեռ քվեարկությունը չավարտված հաղթանակ էիր ազդարարում։ Իհարկե, գիտեիր, անգամ ԲՀԿ-ից խլված մանդատները չօգնեցին։ Ուստի եթե քո առաքելությունը սահմանադրություն փոխելն է, ՀՀ-ն ինքինշխանության հետագա քայքայումն է, ապա դու հենց այդ գիշեր պետք է ասեիր, որ չես ընդունում այդ արդյունքները, չես դառնա վարչապետ, որովհետև քո առաքելությունը համարում ես անիրագործելի։

Ես համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների։ Սա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ, շանտաժի միջոցով համոզել, որ չկա ավելի լավ տարբերակ, քան Ալիևի պահանջների կատարումն է։ Սա հիբրիդային պատերազմի հերթական փուլն է, որին պետք է մոտենալ խելամիտ ու շատ հստակ փաստարկներով։
Ի հավելում ասեմ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ից անցել է 441 օր։ Այդ ընթացքում իշխող ուժի պայքարի գլխավոր թիրախը եղել է Հայ առաքելական եկեղեցին։ Դա չի եղել ադրբեջանական սպառնալիքը կամ ռիսկերի նվազեցումը, չեն պայքարել Ադրբեջանի զավթողական ծրագրերի կամ ատելության խոսքի դեմ։ Ոչ, զբաղվել են բացառապես ադրբեջանական օրակարգերի սպասարկմամբ։ Իսկ հիմա, երբ հստակ հանրային դիմադրություն են տեսնում, արդեն սկսում են նոր հեքիաթներ հյուսել՝ աստեղերը հուշում են, բայց չեն պարտադրում ժանրի մեջ։
Հայ հանրությունը պետք է լինի զգոն, խելամիտ ու կամային, որպեսզի չդառնա Փաշինյան-Ալիևի սպառնալիքների շանտաժի հերթական սերիայի «գլխավոր հերոսը»․․․

Տաթևիկ Հայրապետյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է Wed, 28 Oct 2026 02:00:42 +0400 Ուկրաինան՝ հանուն Ռուսաստանի…

39 րոպե ago

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն Wed, 28 Oct 2026 01:30:48 +0400 Առաջիկա 96 ժամվա…

1 ժամ ago

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան Wed, 28 Oct 2026…

2 ժամ ago

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար Wed, 28 Oct 2026 00:30:43 +0400 ՄԱԿ գործող վարչակազմը դիտարկում է…

2 ժամ ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին Wed, 28 Oct 2026 00:02:49 +0400…

3 ժամ ago

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը Wed, 28 Oct 2026 00:00:01 +0400 Լոնդոնում Բաքվի դեսպան…

3 ժամ ago