20 հայ գերիները Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում կստանան. Էրիկ Սիոտի

20 հայ գերիները Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում կստանան. Էրիկ Սիոտի

Fri, 23 Oct 2026 16:53:37 +0400


Նիցցայի քաղաքապետարանի ճակատային հատվածում հայ համայնքը մոտ մեկ տարի առաջ տեղադրել է Բաքվի բանտերում գերի պահվող Արցախի ռազմաքաղաքական վերնախավի լուսանկարները, իսկ այս տարվա հոկտեմբերի 22-ին մեծ միջոցառում է կազմակերպել, որին մասնակցել է նաեւ քաղաքապետ Էրիկ Սիոտին: Կայացել է դասախոսություն՝ Ժան -Քրիստոֆ Բյուսոնի Լիովին դեպի Արեւելք գրքի առիթով, լեփ-լեցուն դահլիճում է եղել Նիցցահայ համայնքը։ Նիցցայի քաղաքապետը վերահաստատել է իր աջակցությունը հայ բանտարկյալներին, որոնք գտնվում են Բաքվի բանտերում, պահանջել է նրանց անհապաղ ազատ արձակումը եւ ասել է, որ պատրաստվում է նրանց Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել

«Խայտառակ դատավարությունների հետևանքով 20 հայ շարունակում է մնալ Բաքվի բանտերում: Ադրբեջանական ռեժիմը փորձում է նրանց ջնջել մեր հիշողությունից։ Նիցցան ժամանակին գրկաբաց ընդունել է 1915 թվականի ցեղասպանության վերապրածներին, իսկ այսօր կրկին մենք կանգնում ենք հայերի կողքին: Նիցցա քաղաքը ճանաչում է գերիների դեմքերը, գիտի անունները և թույլ չի տա, որ նրանք մոռացության մատնվեն: Այսօր, Նիցցայի հայ համայնքի կողքին սատար կանգնած, մենք պահանջում ենք գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Պատրաստվում եմ Արցախի 20 հայ բանտարկյալներին Նիսի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Սա կարևոր խորհրդանշական քայլ է՝ ի նշան Բաքվում անարդարացիորեն ազատությունից զրկվածների հանդեպ մեր ունեցած համերաշխության։ Նիցցա քաղաքը կշարունակի իր ուշադրության կենտրոնում պահել այս հարցը՝ մինչև նրանք ազատ արձակվեն»,- հայտարարել է Նիցցայի քաղաքապետ Էրիկ Սիոտին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մասիս Մելքոնյանի վճիռներով կալանավորված անձանց ցանկն ու Բրոդսկու դատավարությունը. Վահե Հովհաննիսյան

Մասիս Մելքոնյանի վճիռներով կալանավորված անձանց ցանկն ու Բրոդսկու դատավարությունը. Վահե Հովհաննիսյան Sun, 15 Nov 2026…

18 րոպե ago

Կա փակ ճանապարհ․ իրավիճակը՝ Լարսում

Կա փակ ճանապարհ․ իրավիճակը՝ Լարսում Sun, 15 Nov 2026 09:45:01 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է,…

34 րոպե ago

Շանս չտվեց․ Արման Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ առաջին ռաունդում

Շանս չտվեց․ Արման Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ առաջին ռաունդում Sun, 15 Nov 2026 09:30:58…

48 րոպե ago

Պարտադիր պահանջ․ հիշեցում

Պարտադիր պահանջ․ հիշեցում Sun, 15 Nov 2026 09:15:43 +0400 Ոստիկանությունը ևս մեկ անգամ հիշեցնում է՝…

1 ժամ ago

Պայթյուն՝ Գյումրիում․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է

Պայթյուն՝ Գյումրիում․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է Sun, 15 Nov 2026 09:00:33 +0400 Նոյեմբերի 14-ին՝ ժամը…

1 ժամ ago

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

10 ժամ ago