Մի անգամ չի ասում՝  էս բանն անեմ, որ Հայաստանի համար լավ լինի

Մի անգամ չի ասում՝  էս բանն անեմ, որ Հայաստանի համար լավ լինի

Fri, 23 Oct 2026 17:45:20 +0400


Ցանկացած ղեկավար, երբ միաժամանակ մի քանի լարի վրա է խաղում, մի օր հայտնվում է պատի դեմ՝ լա՛վ, վերջիվերջո, դու ու՞մ կողմից ես խաղում ։ Նիկոլ Փաշինյանն այսօր հենց այդ վիճակում է։

Աշխարհաքաղաքական այս փոթորկի մեջ մեծ տերություններն էլ են փորձում հասկանալ՝ այս մարդն ի՞նչ է ուզում, ո՞րն է նրա պետական շահը։ Մեկ՝ Արևմուտք, մեկ՝ Ռուսաստան, մեկ՝ Թուրքիա, մեկ՝ Ադրբեջան։ Այնքան ուղղություններ, այնքան խոստումներ, որ մի կարևոր բան է մնում անորոշ՝ իսկ Հայաստանի ի՞նչ։

Բայց, կարծես, գլուխկոտրուկի պատասխանը երևում է։ Փաշինյանը վերադառնում է ելման դիրք՝ միայն թե այս անգամ ավելի բաց է խոսում։ Սահմանադրությունը պիտի փոխվի՝ Ադրբեջանի պահանջներին ընդառաջ։ Ատոմակայանի հարցում պետք է հաշվի առնել Ռուսաստանի շահը։ Տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում էլ ամերիկյան շահերն են սեղանին։ Ամեն մեկին՝ իր բաժինը։ Մի անգամ չի ասում՝ էս բանն էլ անեմ, որ Հայաստանի համար լավ լինի։ Բոլորի համար լավ է, բացի Հայաստանից։

Ութուկես տարի շարունակ մեզ բացատրում են, որ զիջումները հանուն խաղաղության են, նահանջները՝ հանուն ապագայի, իսկ կորուստները՝ հանուն մեծ ռազմավարության։ Բայց ապագան անընդհատ հեռանում է, իսկ Հայաստանը ճանապարհին շարունակում է կորցնել դիրքեր ու հնարավորություններ։

Խաղաղությունն անհրաժեշտ է, բայց խաղաղություն բառը չի կարող ցանկացած զիջում դարձնել պետական իմաստություն։ Պետական գործիչը պարտավոր է ասել՝ ինչ է տալիս, ինչ է ստանում և ինչ երաշխիքներ ունի։ Եթե այդ հարցերին պատասխան չկա, մնում են միայն խոստումներն ու գեղեցիկ փաթեթավորումը։
Եվ ահա այստեղ ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Գուցե Փաշինյանի քաղաքականության մեջ ամենակայունը ոչ թե արտաքին կողմնորոշումն է, այլ իշխանությունը պահպանելու ձգտումը։ Մեկից՝ աջակցություն, մյուսից՝ ճնշման թուլացում, երրորդից՝ հերթական խոստումը։ Իսկ եթե դրա դիմաց Հայաստանի շահը պիտի հետին պլան մղվի, Հայաստանը մի քիչ էլ կսպասի։

Պարզվում է՝ այս ամբողջ աշխարհաքաղաքական ներկայացման գլխավոր հարցը ոչ թե այն է, թե Փաշինյանը ո՛ր կողմում է, այլ՝ ո՞ւմ շահի համար է այդքան ճկուն։

Մեծ տերություններն իրենց շահն ունեն, Ադրբեջանն ու Թուրքիան՝ իրենց պահանջները։ Դա հասկանալի է։ Բայց Հայաստանի ղեկավարի պարտականությունը բոլորին գոհացնելը չէ, այլ սեփական երկրի շահը պաշտպանելը։
Եվ եթե բոլոր ճանապարհները, բոլոր զիջումներն ու բոլոր խոստումները վերջում հանգում են մեկ նպատակի՝ իշխանությունը չկորցնելուն, ուրեմն պատասխանը գտնված է։

Այս ամբողջ աշխարհաքաղաքական ներկայացման մեջ գլխավոր դերակատարը Հայաստանը չէ, խաղաղությունը չէ, նույնիսկ ապագան չէ։ Գլխավոր դերակատարը աթոռն է։ Մնացած բոլորը դեկորացիաներ են։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դժգոհել է ինտերնետի արագությունից

Դժգոհել է ինտերնետի արագությունից Sun, 15 Nov 2026 23:45:23 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել…

5 ժամ ago

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ Sun, 15 Nov 2026 23:30:29 +0400 Բրազիլիայի…

5 ժամ ago

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր Sun, 15 Nov 2026…

5 ժամ ago

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան Sun, 15 Nov 2026 23:13:10 +0400 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի…

5 ժամ ago

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին Sun, 15 Nov 2026 23:10:12 +0400 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության…

5 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել Sun, 15 Nov 2026 23:04:40 +0400 Վրաստանում…

5 ժամ ago