«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

Sat, 24 Oct 2026 08:00:45 +0400


44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները 2026 թ. մարտի 27-ին բողոքի ակցիա էին կազմակերպել գլխավոր դատախազության շենքի դիմաց եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ԱԺ-ում նրա արած հայտարարության հետ կապված. «2020-ին գիտակցված զոհողության ենք գնացել, եւ դրա արդյունքում է, որ ձեռք ենք բերել պետություն ու անկախություն։ Դրանից առաջ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան եւ զոհել իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի համար, պետության, մեր ինքնության, մեր ապագայի համար»։ Այս խոսքերը զոհվածների ծնողները համարել են միտումնավոր` «գիտակցված» պատերազմ հրահրելու մասին խոստովանություն, որի արդյունքում իրենց զավակները զոհվել են: Նրանք դատախազության շենքի դիմաց ստորագրահավաք էին կազմակերպել եւ հանցագործության մասին դիմումը մուտքագրել դատախազություն։ Այդ ժամանակ մեզ դատախազությունից փոխանցել էին, որ համապատասխան կարգով դիմումին ընթացք են տվել։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որը ՀԿ-ի իրավական հարցերով է զբաղվում, Քննչական կոմիտեի կողմից քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ բողոք էր ներկայացրել դատախազին, որը մերժվել էր։ Փաստաբանը մեզ ասել էր, որ պատրաստվում են դիմել դատարան՝ պահանջով, որ դատարանը պարտադրի նախաքննական մարմնին՝ քրեական վարույթ նախաձեռնել։ Հովհաննիսյանը մեզ ասաց․ «Դիմեցինք դատարան՝ մերժվեցինք, դիմել ենք Վճռաբեկ դատարան, հետո կգնանք ՄԻԵԴ»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

4 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

4 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

4 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

4 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

4 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

4 ժամ ago