«Հրապարակ»․ ՏԻՄ-երում հաղթանակը պետք է Հանրաքվեն անցկացնելու համար

«Հրապարակ»․ ՏԻՄ-երում հաղթանակը պետք է Հանրաքվեն անցկացնելու համար

Sat, 24 Oct 2026 09:25:17 +0400


Նախօրեից քաղաքական շրջանակները քննարկում են՝ կգնա՞ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների, թե՞ պարզապես հրապարակային շանտաժ է անում խորհրդարանական ընդդիմությանը, որ ընդունեն Ալիեւի պահանջած նոր Սահմանադրությունը, ավելի ճիշտ՝ նախագիծը, որպեսզի այն դրվի հանրաքվեի։

Նախօրեին Փաշինյանը, հիշեցնենք, հայտարարեց, որ եթե չհաջողվի ընդդիմությանը համոզել քվեարկել Սահմանադրության նախագծի օգտին, ապա արտահերթ ընտրությունների կգնան։ Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում Քաղպայմանագիրը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չկարողացան սահմանադրական մեծամասնություն ստանալ, իսկ մեծամասնություն՝ 64 մանդատ ստացան բացառապես «ձայնագողության» շնորհիվ՝ ԲՀԿ–ին չեզոքացնելու հաշվին։ ՔՊ–ին 7 մանդատ է պակասում սահմանադրական մեծամասնության համար, իսկ հանրաքվեի դրվող նախագիծը անցկացնելու համար 71 ձայն է հարկավոր։

Փաշինյանի հայտարարությունից հետո «Ուժեղ Հայաստանից» անմիջապես արձագանքեցին Փաշինյանին՝ հույս չունենաս, թե կհամոզես, վստահեցրեցին, որ պատրաստ են ցանկացած զարգացումների, այդ թվում՝ արտահերթի։ Երեկ էլ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ստեփանավանում քայլերթի ժամանակ ասաց․ «Ալիևը չպետք է ասի՝ մեր երկրում Սահմանադրություն փոխվի, թե ոչ» եւ վերստին վստահեցրեց, որ չեն պատրաստվում աջակցել Փաշինյանին։

ՔՊ ֆրակցիայում մինչդեռ չեն ուզում հավատալ, որ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների՝ իրենց զրկելով առաջիկա հինգ տարվա վայելքներից, բարձր աշխատավարձից։ Հատկապես, որ Փաշինյանն ասել է, թե մինչեւ 2031 թվականը պետք է ստորագրել Խաղաղության պայմանագիրը։ Հույս ունեն, որ Փաշինյանը ռիսկի չի գնա, մանավանդ, որ նույնիսկ այս ընտրություններին մեծամասնություն չհավաքեց, ուր մնաց Ալիեւի պահանջով Սահմանադրությունը փոխելու համար հաջողվի հավաքել։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մինչդեռ վստահ է, որ Փաշինյանը հաստատ գնալու է արտահերթի, քանի որ Ալիեւն է պահանջում փոխել Սահմանադրությունը, հանել անկախության հռչակագիրը եւ այդպիսով փակել Արցախի թեման։ Եթե չկարողացավ խորհրդարանական ընդդիմությունից համոզելով, ծնկի բերելով, շանտաժով՝ ստանալ պակասող ձայները, կգնա ընտրությունների։ Մարուքյանի գնահատմամբ Փաշինյանի վերջին ամիսների գործունեությունն, ըստ էության, դրան է միտված։ Նրա խոսքով, նոր Սահմանադրության նախագիծը Փաշինյանը կբերի խորհրդարան, կհայտարարի, որ Հայաստանի Հանրապետության հարատեւության հարցն է դրված, կփորձի համոզել, բայց եթե չստացվի՝ կգնա արտահերթ ընտրությունների։
Պատահական չէ, Մարուքյանի խոսքով, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր լծակները հավաքում է իր ձեռքը՝ թույլ չի տալիս, որ ՏԻՄ ընտրություններին իշխանությանը դեմ թեկնածու առաջադրվի։

«Հաշվարկն այն է, որ հանկարծ եթե գնա արտահերթի, այդ բուրգն աշխատի իր համար», ասում է Մարուքյանը։ Այս ընթացքում նա կոտրում է նաեւ խորհրդարանական ուժերին եւ ակնհայտ է, որ եթե արտահերթ լինի, նրանցից մեկը գուցե եւ չանցնի խորհրդարան, իսկ մյուսը՝ կիսով չափ քիչ ձայներ կստանա, քան հիմա է․«Այսինքն, առաջին պլանը, որ եթե շանտաժով ինքը չստանա այդ յոթ ձայնը, նախագիծը դնի հանրաքվեի, ապա արտահերթ ընտրությունների կգնա՝ ունենալով ՏԻՄ ողջ ռեսուրսը, բուրգն իր ձեռքում։ Կսկսի քարոզարշավ՝ խաղաղության, ԵՄ–ին ինտեգրման, խաղաղության պայմանագրի վերջնական կնքման, որ նոր զոհեր չլինեն եւ այլն։ Այս տեքստերը կդնեն շրջանառության մեջ եւ որեւէ մեկը, որ դեմ դուրս կգա դրան, կպիտակավորվի որպես ագենտ, պատերազմի հրձիգ, որը չի ուզում պետականությունը հավերժ լինի։ Այս քարոզարշավով կփորձեն ընտրությունները հաղթել, սահմանադրական մեծամասնություն ձեւավորել ու նոր կգնան հանրաքվեի»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ասում էին՝ դատարանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, հիմա ուրախացել են

«Հրապարակ»․ Ասում էին՝ դատարանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, հիմա ուրախացել են Sat, 24 Oct…

7 րոպե ago

Սկանդալից հետո Արման Ծառուկյանը 10։0 հաղթեց

Սկանդալից հետո Արման Ծառուկյանը 10։0 հաղթեց Sat, 24 Oct 2026 10:00:37 +0400 Արման Ծառուկյանը 10։0…

22 րոպե ago

«Հրապարակ»․ Լեգիտիմ ընտրությունների համար նախ ընդդիմության առաջնորդները պետք է լինեն ազատության մեջ

«Հրապարակ»․ Լեգիտիմ ընտրությունների համար նախ ընդդիմության առաջնորդները պետք է լինեն ազատության մեջ Sat, 24 Oct…

37 րոպե ago

Փեզեշքիան-Պուտին հանդիպում կլինի

Փեզեշքիան-Պուտին հանդիպում կլինի Sat, 24 Oct 2026 09:30:45 +0400 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ…

52 րոպե ago

«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել

«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Sat, 24 Oct 2026 09:15:22 +0400 «Ազատ քվե»…

1 ժամ ago

Ողորմելի վիճակ

Ողորմելի վիճակ Sat, 24 Oct 2026 09:00:31 +0400 Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ողբերգական վիճակում են…

1 ժամ ago