Հայկական կրթօջախում դարասկզբին բարոյական հայ մարդ էին կերտում

Հայկական կրթօջախում դարասկզբին բարոյական հայ մարդ էին կերտում

Sat, 24 Oct 2026 21:00:56 +0400


Պերպերյան ուսումնարանը հայկական սփյուռքի եւ հատկապես պոլսահայության ամենահայտնի կրթօջախներից է եղել, որտեղ ուսանել է ոչ մեկ սերունդ։ Կրթարանով անցել են նաեւ հայազգի բազմաթիվ մշակութային գործիչներ, երեւելի դեմքեր։ Այն հիմնադրվել է Ռեթեոս Պերպերյանի կողմից՝ 1876 թվականին։ Սկսելով մի քանի աշակերտով՝ ուսումնարանն աստիճանաբար ընդարձակվել է, ձեռք բերել ճանաչում, հարգանք եւ հեղինակություն՝ շնորհիվ բազմակողմանի կրթական ծրագրի եւ դաստիարակության հանդեպ հատուկ ուշադրության։ Ռեթեոս Պերպերյանն էլ հմուտ մանկավարժ է եղել։ Աշխատել է բազմաթիվ դպրոցներում, բայց միշտ ձգտել է ստեղծել սեփական կրթարանը։ Պերպերյան ուսումնարանի գործունեության առաջին տարիները եղել են շատ բարդ։ Միջոցների լուրջ սղություն է եղել։ Սակայն ուսուցիչները համաձայնել են աշխատել նույնիսկ շատ համեստ վճարի դիմաց։ Ռեթեոս Պերպերյանն այդ բարդ շրջանում նույնիսկ առանձին մասնավոր դասեր է տվել, որպեսզի կարողանա վաստակել իր ապրուստը։ Սակայն համառության եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ աշակերտների թիվն աստիճանաբար աճել է, եւ 1878 թվականին կրթարանը Քյոդիկյեից տեղափոխվել է Սկյուտար։

Կրթական ծրագիրը հագեցած էր՝ հայոց լեզու, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, օսմաներեն, մաթեմատիկա, բնական գիտութուններ, պատմություն, աշխարհագրություն, երաժշտություն եւ կերպարվեստ, գիմնաստիկա։ Ռեթեոս Պերպերյանը կարծում էր, որ դպրոցի խնդիրը ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլ նաեւ մարդու բարոյական նկարագրի կերտումը։ Ուսուցչի խնդիրը ժողովրդի համար լուսավոր մտքով եւ մեծահոգի անձնավորություններ կերտելն է՝ ըստ ուսուցչապետի։ Պերպերյան կրթարանում հատկապես ուշադրություն էին դարձնում իմաստասիրությանը, բարոյական դաստիարակությանն ու ինքնուրույն մտածողության ձեւավորմանը։ Պերպերյանը դեմ էր, որ աշակերտներին ֆիզիկապես պատժեին կամ ստորացնող որեւէ բան անեին նրանց նկատմամբ։ Նրա համոզմամբ՝ կարգապահությունը պետք է լիներ արդարացի եւ երեխայի համար հասկանալի։ Ուսուցիչն առաջին հերթին խրատ տվող է, որ օգնում է աշակերտին՝ դառնալ պատասխանատու եւ ինքնուրույն մարդ։

Պերպերյան կրթարանի հայտնի սաներից են եղել Տիրան Չրաքյանը՝ Ինտրան, Միքայել Գյուրջյանը, Մատթեոս Զարիֆյանը, Շահան Շահնուրը։ Շատ շրջանավարտներ իրենք են հետագայում դարձել մանկավարժներ։ Պերպերյան դպրոցի ուղին, սակայն, այնպես չէ, որ դյուրին է եղել։ Օսմանյան իշխանությունները հսկում էին ամեն կերպ՝ ստուգում դասագրքերը, քարտեզները, կասկածում, որ դպրոցի ղեկավարը կապված է քաղաքական ընդդիմության հետ։ Սակայն Ռեթեոս Պերպերյանին աջակցում էր Պոլսի Հայոց պատրիարքությունը եւ շատ հարցերում օգնում էր՝ խուսափելու իշխանությունների հետ բարդ հարաբերություններից։ Ռեթեոս Պերպերյանը մահացել է 1907 թվականին՝ տեւական հիվանդությունից հետո։ Դպրոցի կառավարումն անցել է նրա երկու որդիներին՝ Օնիկին եւ Շահանին։ Առաջին աշխարհամարտից հետո այն շարունակել է գործել, սակայն 1927 թվականից դադարեցրել է գործունեությունը։ 1924 թվականին դպրոցը տեղափոխվել է Կահիրե, սակայն այնտեղ էլ երկար չի գործել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ Fri, 13 Nov 2026 23:30:37 +0400 Վիկտորյա Բեքհեմը…

15 րոպե ago

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի Fri, 13 Nov…

22 րոպե ago

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը Fri, 13 Nov 2026…

30 րոպե ago

Գլխավոր մարզիչը թարմացրել է պայմանագիրը

Գլխավոր մարզիչը թարմացրել է պայմանագիրը Fri, 13 Nov 2026 23:00:26 +0400 Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր…

45 րոպե ago

48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ նոր մանրամասներ

48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ նոր մանրամասներ Fri, 13 Nov 2026 22:45:36 +0400 Քրեական ոստիկանության Երևան…

60 րոպե ago

Մերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն է

Մերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն է Fri, 13 Nov 2026 22:37:53…

1 ժամ ago