Դատավորը մերժեց «Հայրենիք»-ի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը
Sat, 24 Oct 2026 21:59:17 +0400
Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։