Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս
Sat, 24 Oct 2026 23:30:19 +0400
96-ամյա ամերիկուհի Լիլիան Դրոնիակը դարձել է TikTok-ի աստղ եւ հավաքել 15 միլիոն բաժանորդ՝ իր տեսանյութերով եւ ուղիղ հեռարձակումներով։ Կինը պարզապես ներկայացնում է TikTok հարթակում թոշակառու տարեց մարդկանց կյանքն ու կենցաղը ծերանոցում, որտեղ բնակվում է։ Նաեւ՝ ներկայացնում է տարեցների երեկույթները, հանդիպումները ընկերուհիների հետ, խորհուրդներ տալիս, կիսվում իր կենսափորձով։ Ճանաչվածությունը նրան բերում է բավականին մեծ գումար եւ Լիլիանը կարողանում է ինքնուրույն վճարել Քոնեքթիքութ նահանգում գտնվող այն ծերանոցում իր կեցության համար, որտեղ բնակվում է։
Դա կազմում է մոտավորապես 10 հազար դոլար՝ ամսեկան կտրվածքով։ BILD-ը գրում է, որ Լիլիանն իր տարեց ընկերուհիների հետ աղմկոտ երեկույթներ է կազմակերպում, իսկ երբ դիտողություն են անում, հայտարարում է, որ ոչ ոք չի կարող իրեն արգելել ուրախանալ եւ կյանքը վայելել։ Ծերանոցը փորձել է նրան նույնիսկ վտարել։ Սակայն կարողացել է ընդհանուր հայտարարի գալ, որ երեկույթներ կարող են լինել, սակայն ալկոհոլ չի կարելի օգտագործել։ BBC-ն էլ հայտնում է, որ տարեց թոշակառու կինը մի քանի խոշոր ընկերության հետ գովազդային պայմանագիր է կարողացել կնքել։ Ստացված եկամուտների մի մասն էլ հատկացնում է ծոռան ուսման վճարման համար։