Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ

Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ

Sun, 25 Oct 2026 09:45:21 +0400


Սլովակիայի առաջնության 2026/27 մրցաշրջանի 12-րդ տուրում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ մարտական ոչ-ոքի խաղաց «Դուկլա Բանսկա Բիստրիցայի» հետ (2-2)։

Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում գոլերից մեկը հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը՝ 76-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Տանտերերի կազմում մյուս գոլը 53-րդ րոպեին խփեց Բայրիչը։ Հյուրերը պարտությունից փրկվեցին հանդիպման բուն ժամանակի ավարտին և ավելացված ժամանակում. 88-րդ և 90+3-րդ րոպեներին աչքի ընկավ և դուբլ ձևակերպեց Հանեսը։

Այս հանդիպումից հետո «Սլովանը» վաստակած 21 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն անցկացրած 11 խաղից հետո։ «Դուկլա Բանսկա Բիստրիցան» 14 միավորով գտնվում է 8-րդ տեղում։ Գրում է Armsport.am-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ուիտկոֆը Բուդանովի հետ սկանդալ է արել Մայամիում կայացած փակ հանդիպման ժամանակ

Ուիտկոֆը Բուդանովի հետ սկանդալ է արել Մայամիում կայացած փակ հանդիպման ժամանակ Tue, 27 Oct 2026…

5 րոպե ago

Կալանքների շղթան պետք է կտրվի

Կալանքների շղթան պետք է կտրվի Tue, 27 Oct 2026 13:23:11 +0400 Կալանքների շղթան պետք է…

11 րոպե ago

Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու

Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու Tue, 27 Oct 2026…

14 րոպե ago

Դրեք մի կողմ, թե ով է մեղավոր. 30 տարի Հայաստանն ու Ադրբեջանը իրար ցավ ենք պատճառել

Դրեք մի կողմ, թե ով է մեղավոր. 30 տարի Հայաստանն ու Ադրբեջանը իրար ցավ ենք…

16 րոպե ago

Կարող ա նոր Սահմանադրության մեջ հանճարեղ բաներ են գրված

Կարող ա նոր Սահմանադրության մեջ հանճարեղ բաներ են գրված Tue, 27 Oct 2026 13:18:04 +0400…

17 րոպե ago

Իսպանիայի թագուհին Հայաստանու՞մ է

Իսպանիայի թագուհին Հայաստանու՞մ է Tue, 27 Oct 2026 13:16:12 +0400 Հոկտեմբերի 27-ին Իսպանիայի թագուհի Նորին…

18 րոպե ago