Մերժվել է 7 թեկնածուի գրանցում
Sun, 25 Oct 2026 10:05:21 +0400
Հոկտեմբերի 25-ին թվով 19 համայնքներում տեղի կունենա համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ,իսկ երկու համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, հայտնում է ԿԸՀ-ն։
Թվով 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցելու համար 13 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների կողմից ներկայացվել են առաջադրման 46 դիմում։ Մեկ կուսակցության գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել ինքնաբացարկի դիմումի հիման վրա։
5 համայնքներում՝ Արմավիր, Վարդենիս, Գառնի, Ախուրյան, Վայք առաջադրվել է 1-ական կուսակցություն,
6 համայնքներում՝ Արաքս, Ծաղկաձոր, Հրազդան, Գորիս, Ջերմում և Իջևան՝ 2-ական քաղաքական ուժ,
Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր, Դիլիջան համայնքներում առաջադրվել է 3-ական քաղաքական ուժ,
4 համայնքներում՝ Մարտունի, Արթիկ, Մեղրի և Ստեփանավան համայնքներում պայքարում են 4-ական քաղաքական ուժ։
Առաջադրված կուսակցություններ և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 1637 թեկնածու, որոնցից 553-ը իգական սեռի ներկայացուցիչ։ Մինչև գրանցումը մերժվել է 7 թեկնածուի գրանցում, ստացվել է ընդհանուր թվով 23 ինքնաբացարկի դիմում, որոնցից 4-ը իգական սեռի ներկայացուցիչների կողմից։
Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են համայնքի ղեկավարի 3 թեկնածու և ավագանու անդամի 15 թեկնածու։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում չի ներկայացվել։
Հոկտեմբերի 25-ի ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը` հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովնեից երեքում` թիվ 12, թիվ 25 և թիվ 36 ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝ տեղեկատվության հարցում։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները բոլոր դիմումներով և գրություններով բարձրացված հարցերին տվել են օպերատիվ լուծում՝ այդ մասին տեղյակ պահելով դիմումատուներին: Մեկ դիմումով կայացվել է որոշում, որը վարչական կամ դատական կարգով չի բողոքարկվել։
Հոկտեմբերի 24-ին, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում որևէ դիմում կամ գրություն չի ստացվել։