Այսպիսի խախտումների արդյունքում ընտրությունների արդյունքները չեն կարող լինել լեգիտիմ

Այսպիսի խախտումների արդյունքում ընտրությունների արդյունքները չեն կարող լինել լեգիտիմ

Sun, 25 Oct 2026 16:45:21 +0400


Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 25–ին, տեղի են ունենում ՏԻմ ընտրություններ։

Ընտրություններ են 10 մարզերի 21 համայնքներում, 19-ում՝ համամասնական, 2-ում՝ մեծամասնական ընտրակարգով։ Այսինքն 19-ում քաղաքացիներն ավագանի կընտրեն, երկուսում՝ համայնքապետեր։

Ժամը 08.00–ին բացվել են ընտրական տեղամասերը։ Քվեարակությունը կավարտվի 20.00–ին։ Նկատենք, որ այս տարվա ՏԻՄ ընտրությունները բացառիկ են, և աննախադեպ բռաճնշումների առումով։ Ընդդիմադիր թեկնածուները կամ կալանավորվում են, կամ իշխանության անթաքույց շանտաժի արդյունքում ինքնաբացարկներ ներկայացնում, իսկ օրինակ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը բանտարկվելու շանտաժի արդյունքում ճամբարափոխ է եղել, և անցել իշխանության կողմը, և պնդում է, որ ինքը երբեք չի եղել քաղաքական բանտարկյալ։ Ժողովրդավարության շղարշի տակ թաքնված իշխանություններն այս ամենով չեն սահմանափակվում, և անգամ ընտրությանը նախորդող լռության օրը Նիկոլ Փաշինյանը փողոցներում քարոզարշավ էր իրականացնում։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ընդդիմությանն ուղղված բռնաճնշումներին, և լռության օրը չլռելու իշխանության սովորությանը, նկատեց․ «Վերջին պառլամենտական ընտրություններից առաջ էլ իշխանությանը ոչ հաճո թեկնածուները, նրանց աջակիցները, թիմակիցները բավականին մեծ, և շատ դեպքերում ցուցադրական ճնշումների տակ էին գտնվում։ Անկեղծ ասած, այս ամենն ինձ համար նորություն չէ, ինչ խոսք, գործ ունենք խիստ դատապարտելի երևույթի հետ, սակայն վերջին տարիներին այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իշխանությանն ուղղված, գրեթե բոլոր․ դատապարտումները մնում են անարդյունք, իսկ իշխանությունը շարունակում է իր գործելաոճը։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ իշխանավորներն անգամ լռության օրը քարոզարշավ են իրականացնում, ապա պետք է նկատենք, որ եթե իշխանությունն իր քաղաքական մրցակիցներին դիտարկում է որպես ոչնչացման ենթակա անձնական թշնամիներ, ապա այս համատեքստում էլ պետք է դիտարկենք այն բոլոր ապօրինությունները, որոնք տեղի են ունենում մեզանում։ Չի կարող այս պայմաններում օրենք գործել, որը կարող է կասեցնել իշխանության գործողությունները։ Այսպիսի խախտումների արդյունքում ընտրությունների արդյունքները չեն կարող լինել լեգիտիմ»։

Իրավապաշտպանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու ակնարկին, նկատելով․ «Ես չեմ կարծում, որ արտահերթ ընտրությունների հնարավորությունը մեծ է, ուղղակի խոսք էր, ասվեց։ Ես այն կարծիքին չեմ, որ մեզ արտահերթ ընտրություններ են սպասվում։ Իշխանությունը գոհ է ընտրության արդյունքներից, գուցե իրենց ցանկացած արդյունքները չեն ստացել, սակայն, ըստ իս, սրանով էլ կբավարարվեն»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միասին այսօր գնացինք բանտ, որ եղբայրս կարողանա շնորհավորել որդուն

Միասին այսօր գնացինք բանտ, որ եղբայրս կարողանա շնորհավորել որդուն Tue, 17 Nov 2026 00:24:12 +0400…

6 ժամ ago

Լուսինե Բեկչյանն ազատվել է պաշտոնից

Լուսինե Բեկչյանն ազատվել է պաշտոնից Tue, 17 Nov 2026 00:19:41 +0400 Ազգային ժողովի նախագահ Ռուբեն…

6 ժամ ago

Քիմ Քարդաշյանը` Louis Vuitton-ի բուժքրոջ կերպարում

Քիմ Քարդաշյանը` Louis Vuitton-ի բուժքրոջ կերպարում Mon, 16 Nov 2026 23:50:02 +0400 Քիմ Քարդաշյանն առանձնահատուկ…

7 ժամ ago

Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան

Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան Mon, 16 Nov 2026 23:45:20 +0400 Երբ եկար լավն էիր…

7 ժամ ago

Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը

Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Mon, 16 Nov 2026 23:30:09 +0400 Շվեյցարական…

7 ժամ ago

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում Mon, 16 Nov 2026 23:07:05 +0400 TikTok-ում մեծ թափ է…

8 ժամ ago