Այսօր Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքն է․ լուսանկարներ
Sun, 25 Oct 2026 17:13:43 +0400
Երգիչ Արսեն Սաֆարյանի ընտանիքում այսօր տոնական ու հուզիչ օր է:
Ամուսնանում է նրա դուստրը՝ դերասանուհի Էլեն Սաֆարյանը: Համացանցում արդեն հայտնվել են հարսանեկան արարողության առաջին կադրերը: Էլենը ներկայացել է էլեգանտ, դասական ու նրբաճաշակ հարսի զգեստո։ Արարողության հուզիչ պահերից, երբ հայրը՝ Արսեն Սաֆարյանը, հանդիսավոր ուղեկցում է դստերը:
Հիշեցնենք, որ Էլեն Սաֆարյանի ընտրյալը Էրիկ Թավադյանն է: Զույգը նշանադրվել էր 2026 թվականի ապրիլի վերջին, երբ Էրիկը ռոմանտիկ ամուսնության առաջարկություն էր արել Էլենին, ինչից հետո դերասանուհին հանրության հետ կիսվել էր իրենց նշանադրության ուրախ լուրով: Էլենը նաև նշել էր, որ ինքը սիրելիից մեծ է 3 տարով, և պատմել իրենց ջերմ ու գեղեցիկ սիրո պատմության մասին: