COP 17-ի անցկացմաան օրերին նրանց չտեսա, երևի մաքրել են տարածքը․․․

COP 17-ի անցկացմաան օրերին նրանց չտեսա, երևի մաքրել են տարածքը․․․

Sun, 25 Oct 2026 19:15:14 +0400


Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ամեն առավոտ 6։30-ին մարզասրահ գնալիս կրկեսի շենքի մոտ նստարանին մի զույգի եմ տեսնում քնած, արդեն տևական ժամանակ դա իրենց ապրելու վայրն է։ Իսկ երբ վերադառնում եմ մարզասրահից, տղամարդը նստած ծխում է, կինը՝ լուսաֆորի տակ կանգնող մեքենաներին մոտենում և գումար խնդրում։ COP 17-ի անցկացմաան օրերին նրանց չտեսա, երևի մաքրել են տարածքը, որ քաղաքի հյուրերին նման տեսարաններով չշեղեն։

Հոկտեմբերի 19-ին համացանցում տարածվեց Երևանի ավտոբուսներից մեկից տեսանյութ, որտեղ տղամարդը բռնություն էր կիրառում կնոջ նկատմամբ։ Նույն զույգն է, որին տեսնում եմ ամեն օր։ Քննչական կոմիտեն այդ մարդու նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Չհասկացա՝ որտեղից չպետք է բացակայի, սկամեյկի՞ց։ Չգիտեմ՝ որևէ պետական կառույց այդ մարդկաանց հետևից գնա՞ց՝ ովքեր են, ինչու մնալու տեղ չունեն, ինչու են ապրում փողոցի նստարանի վրա, գուցե երեխաներ ունեն, նրա՞նք ինչ օրի են կամ գուցե ինչ-որ մարդիկ նրանց հավաքագրել են ու դրդում են մուրացկանության։ Կնոջ նկատմամբ բռնություն է կիրառել, լավ եք անում, որ պատժում եք, հլը քիչ եք անում, բայց էն պայմաններում, որոնց մեջ նրանք ապրում են, արդեն բռնություն է նրանց նկատմամբ։​

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջ

Արամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջ Thu, 29…

9 րոպե ago

Դպրոցականները ոտքի են ելել․ այս անգամ Գերմանիայում է

Դպրոցականները ոտքի են ելել․ այս անգամ Գերմանիայում է Thu, 29 Oct 2026 21:30:28 +0400 Գերմանացի…

14 րոպե ago

Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում

Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում Thu, 29 Oct 2026 21:27:46 +0400 Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 18։49-ին,…

17 րոպե ago

Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ

Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ Thu, 29 Oct 2026 21:23:33 +0400 ԱՄՆ փոխնախագահ…

21 րոպե ago

Այսօրվա կռվի հերոս Նարեկ Բաբայանը բանակում չի ծառայել

Այսօրվա կռվի հերոս Նարեկ Բաբայանը բանակում չի ծառայել Thu, 29 Oct 2026 21:15:06 +0400 ԱԺ…

29 րոպե ago

Նոր պատմական դրամա, որն արժե դիտել

Նոր պատմական դրամա, որն արժե դիտել Thu, 29 Oct 2026 21:00:17 +0400 Այսօր ռուսական կինովարձույթ…

44 րոպե ago