Կստեղծեն ռազմական կապի համար՝ հատուկ ինտերնետ
Sun, 25 Oct 2026 19:30:24 +0400
Եվրոպական երկրներն ու Կանադան արագացրել են հատուկ ինտերնետային կապի ստեղծումը, որը կիրառելու են ռազմական կապի համար եւ որը լինելու է այլընտրանք՝ Իլոն Մասկի SpaceX ընկերության ստեղծած Starlink ինտերնետային արբանյակային կապին։ ՊԱտճառը՝ ռազմական կապի ոլորտը կախվածությունից ազատ պահելու մտահոգությունն է։ Համաձայն հաղորդումների, եվրոպական OneWeb-ը ունի ներկայումս 650 արբանյակ, այն դեպքում, երբ Starlink-ի արբանյակների թիվը գերազանցում է տասնմեկ հազարը։Սկսած Ուկրաինայից եւ Ֆինլանդիայից մինչեւ Ֆրանսիա եւ Գերմանիա, նաեւ՝ Կանադա, ներկայումս զբաղված են այս խնդրի համար լուծումներ որոնելով։ Սակայն պետք է նկատել, որ ամերիկյան կապի փոխարինումը առաջիկայում դյուրին եւ հասանելի չի լինի։ Բացի այդ, եվրոպական երկրներում կա բավականին բարդ բյուրոկրատական համակարգ եւ դա էլ առաջընթացին որոշակիորեն խանգարում է, ասված է հոդվածում։