Ընտրատեղամասերը փակվեցին. Քիչ անց կմեկնարկի հաշվարկը
Sun, 25 Oct 2026 20:00:59 +0400
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Հայաստանի 21 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էր ընթանում։
Համամասնական ընտրակարգով ընտրություններ են լինելու 19 համայնքներում՝ Արարատի մարզի Արտաշատ,
Արմավիրի մարզի Արմավիր և Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Գառնի, Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան,
Լոռու մարզի Ստեփանավան։
Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են լինելու 2 համայնքներում՝ Լոռու մարզի Ֆիոլետովո,
Արագածոտնի մարզի Շամիրամ:
Ժամը 20։00-ին քվեարկությունն ավարտվեց, ընտրատեղամասերը փակվելուց հետո քիչ անց մեկնակելու է քվեաթերթիկների հաշվարկը։