Արմավիրցիների ավելի քան 63%-ը ընտրությանը չի մասնակցել
Sun, 25 Oct 2026 22:43:53 +0400
Ինչպես հայտնի է, այսօր 21 համայնքում տեղի էր ունենում ՏԻՄ ընտրություններ, որից 19-ում համամասնական, իսկ 2-ում` մեծամասնական։ Արմավիր մարզի Արմավիր համայնքում ամենացածր մասնակցություն է արձանագրվել։ Այստեղ ընտրությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 36,73 %-ը։ Մասնավորապես ընտրելու իրավունք ուներ 37961 անձ, սակայն իրենց քաղաքացիական պարտքը կատարել են 13942-ը։ Նշենք, որ Արմավիրում ընտրությանը առաջադրվել էր միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։