Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե»
Sun, 25 Oct 2026 23:24:36 +0400
25/24 ընտրական տեղամաս, Գյուլագարակ
Ժամը 09:30-ից 17:20 ընկած ժամանակահատվածում Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը բազմիցս մտել է 25/24 ընտրական տեղամաս և փորձել միջամտել հանձնաժողովի աշխատանքին։ Այդ այցերի մեծ մասի ժամանակ նա վկայական չի ունեցել։ Մեկ անգամ նա ներկայացել է վկայականով, սակայն կրկին միջամտել է հանձնաժողովի բնականոն աշխատանքին։
Այնուհետև նա եկել է քվեարկելու և քվեարկելուց հետո կրկին փորձել է միջամտել հանձնաժողովի աշխատանքին։ Տեղամասից նա դուրս է եկել միայն հանձնաժողովի նախագահի հորդորից հետո։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք պարտադիր կարգով տեսանելի ձևով կրում են վկայական, իսկ հանձնաժողովի նախագահն արգելում է իրավունք չունեցող և առանց վկայականի անձանց ներկայությունը (հոդված 46)։ Քվեարկելուց հետո ընտրողն անհապաղ պետք է դուրս գա քվեարկության սենյակից (հոդված 67)։
Դեպքերը տեսագրվել են առաքելության դիտորդի կողմից և արձանագրվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։
Հետևեք «Ազատ քվե» դիտորդական առաքելության էջին։