Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

Mon, 26 Oct 2026 11:45:26 +0400


Եվրոպայում սկիզբ առած շարժումը, որը նոր սերնդի ընդվզումն է ընդդեմ տնտեսական հարստահարման ժամանակակից մոդելի, բոլորովին նոր փուլ է բերելու։ Փոփոխությունները ստանալու են պահանջների և օրակարգերի տեսք և ձեռք են բերելու դրանք սպասարկող միավորներ՝ Եվրոպայում և այլուր։

Հայաստանում բոլոր կարևոր պրոցեսներն իրարից անկախ են գնում։ Մի տեղ ՏԻՄ ընտրություններ են, մի ուրիշ տեղ ԹՐԻՓՓ են քննարկում, այլ տեղ՝ ԵԱՏՄ-ից են դուրս գալիս, ուրիշ տեղ՝ ԵՄ են մտնում, մի տեղ մարդիկ են կալանավորվում, ուրիշ տեղ՝ COP-17 են անցկացնում, մի տեղ՝ եկեղեցի են պաշտպանում, ուրիշ տեղ՝ սահմանադրություն փոխում։ Մեր երկրի կյանքը, մեր պետությունը կորցնում է ընդհանուր տրամաբանությունը։

Հանրային կյանքի որևէ 2-3 թեմա ամբողջության մեջ չի ընկալվում։ Երբ պետությունը կանգնած է քաղաքական լրջագույն որոշումների նախաշեմին, իսկ հասարակությունը հպարտանում է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, սա է լինում։ Բայց սա էլ անցումային վիճակ է։ Մարդիկ, հանրության ամբողջական շերտեր, սոցիալական խավեր չեն տեսնում իրադարձությունների և պրոցեսների միջև եղած կապերը։ Նման պետություններ այս պահին էլի կան, մենք միակը չենք։ Բայց դա ոչ մի լավատեսություն չի ներշնչում, քանի որ դրանք լավ օրինակներ չեն։ Քաղաքականությամբ չենք զբաղվում, քաղաքացիական կարծիք չունենք։ Բա ի՞նչ ունենք։

Ինչ ունենք

Ունենք հանրային ներքին մեծ, ահռելի ագրեսիա։ Ունենք անտարբերության և ատոմիզացիայի մեծ միտում։ Ունենք հասարակության կորստի իրական վտանգ, և ունենք այսպես կոչված «ազգի հայրերի»՝ հեղինակավոր խոսքի, համերաշխության և միասնականության գաղափարների կրող ծանրակշիռ անհատների ակնհայտ դեֆիցիտ։ Այս ամենը հանգեցնելու է հասարակության՝ սեփական պետությունից տոտալ օտարացմանը, որն իր հերթին տանելու է տարբեր աստիճանի աղետների։ Ագրեսիայի հետևանքներն ամեն օր տեսնում ենք կյանքի տարբեր շերտերում՝ կենցաղային խոշոր ռազբորկաներից մինչև ողբերգական վթարներ։ Համակեցության կանոններն անցյալում են, Հայաստանն ագրեսիվ քաոսի փուլում է, որը քողարկվում է միջոցառումների շքերթով։

Ինչ անել

Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է։ Դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը։ Նվազեցնել ագրեսիա ծնող և սնող խոսույթը, գործողությունները, քայլերը։ Նվազեցնել հանրային ատոմիզացիան՝ ընդհանուր, միասնական օրակարգերի ձևակերպմամբ, քաղաքացիական վարքով։ Ներքին կյանքի դետոքսիկացիա։ Այս պայմաններում, այս մթնոլորտում որևէ լուրջ հարց քննարկել հնարավոր չէ, որևէ ճիշտ լուծում գտնել հնարավոր չէ։ Իսկ երկրում տոքսիկ մթնոլորտից դուրս գալու առաջին, ծանրակշիռ քայլը պետք է լինի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Նրանք 600-700 հազար ընտրողների ներկայացուցիչներն են։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

4 ամիս կկարողանան ռուսական նավթ գնել

4 ամիս կկարողանան ռուսական նավթ գնել Tue, 17 Nov 2026 23:55:31 +0400 Սլովակիան ամերիկյան վարչակազմից…

4 ժամ ago

«Ես դեռ երեխա եմ». Մակրոնը խոստովանել է, որ հոգեբանորեն կախված է տարիքով մեծ կանանցից

«Ես դեռ երեխա եմ». Մակրոնը խոստովանել է, որ հոգեբանորեն կախված է տարիքով մեծ կանանցից Tue,…

5 ժամ ago

Մարդիկ, ովքեր հեռու են բարոյականությունից, հանկարծ սկսել են բարոյականության դասեր տալ․ Տեր Պսակ

Մարդիկ, ովքեր հեռու են բարոյականությունից, հանկարծ սկսել են բարոյականության դասեր տալ․ Տեր Պսակ Tue, 17…

5 ժամ ago

Չկորցնենք մարդ լինելու, սգալու, ընդվզելու, ափսոսելու, պայքարելու մեր ունակությունը

Չկորցնենք մարդ լինելու, սգալու, ընդվզելու, ափսոսելու, պայքարելու մեր ունակությունը Tue, 17 Nov 2026 23:32:51 +0400…

5 ժամ ago

Ականազերծման համար փող են հատկացրել

Ականազերծման համար փող են հատկացրել Tue, 17 Nov 2026 23:30:43 +0400 Նիդերլանդները, Նորվեգիան, Եվրամիությունն ու…

5 ժամ ago

Վենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին

Վենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Tue, 17 Nov 2026 23:23:56…

5 ժամ ago