«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը

«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը

Mon, 26 Oct 2026 16:45:00 +0400


Սահմանազատման գործընթացից տուժած, կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ հանձնած տարածքներում, երբ իշխանությունն ապահովում է հարյուր տոկոսին մոտ ձայներ, դա հայրենասիրական քայլ է։ Նման կարծիք ունի իշխանությունը։ ՔՊ-ական շատ պատգամավորներ արդեն այդ մասին ծեքծեքում են։ Օրինակ՝ Տարոն Չախոյանը ողջույններ է փոխանցում Կիրանցից, մոռացել է՝ Սյունյաց ողջյունները․

«Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88, 89 տոկոսը։ Սա կիրանցիների պատասխանն է՝ Կիրանցը անկլավ համարող ուժեղ կաշառատուներին»։

Սա ի՞նչ է նշանակում, եթե ոչ այն, որ մարդիկ գոհ են, երբ իրենց տները հանձնվել են։ Մարդկանց քվեարկությունը անուղղակիորեն ներկայացվում է որպես իրենց տների ու հողերի կորստից գոհ լինելու ապացույց։ Սա չէ՞ իշխանության քարոզչության նպատակը։
Ստացվում է՝ այն գյուղերը, որոնք չեն համաձայնվում իրենց տների ու հողերի կորստի հետ, Տարոնի հայտարարությունից հետո պիտի թափով հանձնեն իրենց տներն ու հողը։ Որովհետև, տեսեք, ուրիշներն էլ են հանձնել, ձայն են տվել իշխանությանը և, դատելով իշխանական մեկնաբանություններից, գոհ ու երջանիկ են։

Երևանն էլ կարող է ասել՝ դե, եթե մարդիկ իրենց տներն ու հողերը կորցնելուց հետո էլ իշխանությանն են ձայն տալիս, մենք ինչո՞ւ պիտի անհանգստանանք։ Եթե չեն բողոքում, ուրեմն ամեն ինչ կարգին է, չէ՞։

Պատկերացնո՞ւմ եք, թե հոգեբանական ինչ մեխանիզմ է կիրառվում։ Սա նույնն է, թե իշխանությունը կոչ անի․ «Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»։ Կորուստը վերածում եմ քաղաքական հաջողության։ Մարդիկ տուն ու հող են կորցրել, բայց քննարկվում է ոչ թե նրանց կորուստը, այլ իշխանության ստացած ձայների տոկոսը։ Թիվը դառնում է կորստի արդարացում։ Քվեն, անկախ, թե ինչ ճանապարհով են ձեռք բերել, նույնացվում է տուն, հող հանձնելու համաձայնության հետ։

Գործի է դրվում նաև սոցիալական ճնշումը։ Երբ հայտարարում են, թե գյուղի մեծամասնությունը գոհ է, անհամաձայն մարդուն անուղղակիորեն հասկացնում են՝ բոլորը համակերպվել են, դու էլ համակերպվիր։ Այսպես մարդու անձնական դժգոհությունը մղվում է երկրորդ պլան, իսկ մեծամասնության ձայնը դառնում է լռելու պարտադրանք։ Նման կերպ պատասխանատվությունը տեղափոխում են հենց տուժած մարդկանց վրա։ Իշխանությունն իր որոշումներն է կայացնում, իսկ հետո մարդկանց քվեարկությունն օգտագործում այդ որոշումներն արդարացնելու համար։ Վաղը, երբ նրանք դժգոհեն, կհիշեցնի՝ ինձ ձայն եք տվել, ինչ ուզեմ՝ կանեմ։

Եվ այս ամենն արվում է այն պայմաններում, երբ իշխանության ձեռքի տակ են պետական ողջ ռեսուրսները, իսկ համայնքներում՝ իր նշանակած գյուղապետերը։ Այսինքն՝ իշխանությունն ունի հանրային ընկալումների վրա ազդելու հնարավորություններ։ Գործի է դնում, հետո ընտրական արդյունքը ներկայացնում որպես իր քաղաքականության նկատմամբ ժողովրդի հավանության ապացույց։ Այդպես նա ազատվում է պատասխանատվությունից։ Ժողովուրդը իրեն քվե է տվել, ինքն էլ պատասխանատու է։

Կիրանցը քննադատողներին կուզեի հարցնել՝ 88-89 տոկոսի ձայն տալը կոնկրետ ի՞նչ է հաստատում՝ իշխանությանն աջակցե՞լը, սեփական տան ու հողի կորստից գոհ լինե՞լը, թե՞ անճարության ու ճնշման հետևանք։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայտնի է մրցակցի անունը. մանրամասներ

Հայտնի է մրցակցի անունը. մանրամասներ Wed, 28 Oct 2026 15:45:37 +0400 Հայ մարտիկ Արման Ծառուկյանի…

15 րոպե ago

Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են

Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են Wed, 28 Oct 2026 15:33:52…

27 րոպե ago

«Չքվի՛ր, Ռուսաստան», չեխերը՝ Սլովակիայի վարչապետին

«Չքվի՛ր, Ռուսաստան», չեխերը՝ Սլովակիայի վարչապետին Wed, 28 Oct 2026 15:30:29 +0400 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն…

30 րոպե ago

Ալիևը ակտիվացել է, շարունակում է ատելություն քարոզել հայերի նկատմամբ

Ալիևը ակտիվացել է, շարունակում է ատելություն քարոզել հայերի նկատմամբ Wed, 28 Oct 2026 15:27:01 +0400…

33 րոպե ago

Ադրբեջանի դեմ ջախջախիչ հաղթանակ տարաք, հիմա անցել եք մե՞զ․․․

Ադրբեջանի դեմ ջախջախիչ հաղթանակ տարաք, հիմա անցել եք մե՞զ․․․ Wed, 28 Oct 2026 15:15:30 +0400…

45 րոպե ago

Արյունալի վթարից տասնյակ մարդ են զոհվել

Արյունալի վթարից տասնյակ մարդ են զոհվել Wed, 28 Oct 2026 15:00:29 +0400 Իսպանիայի կենտրոնական հատվածում…

60 րոպե ago