«Մառախլապատ Ալբիոնը» հայտնվել է փոթորկի ճիրաններում
Mon, 26 Oct 2026 18:00:17 +0400
Մեծ Բրիտանիան հայտնվել է ավերիչ փոթորկի ճիրաններում, որտեղ քամու պոռթկումների արագությունը հասնում է մեկ վայրկյանում 38 մետր։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Անցյալ հանգստյան օրերը «Մառախլապատ Ալբիոնում» իրապես մղձավանջային է եղել։ Փոթորիկը ավերել է տներ, շինություններ, շուռ տվել ծառեր, գովազդային վահանակներ։ Քամու պոռթկումներն ուղեկցվել են նաեւ տեղատարափ անձրեւներով։ Համացանցում հրապարակված կադրերը հիշեցնում են ապոկալիպտիկ ֆիլմերի տեսարաններ։