Քվեարկել է ու հայհոյանք գրել
Mon, 26 Oct 2026 20:15:12 +0400
Դիլիջանից մեզ պատմեցին, որ հոկտեմբերի 25-ին Դիլիջանի ընտրատեղամասերից մեկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկված քվեաթերթիկներից մեկի վրա հայհոյանք է գրված եղել։
Հայհոյանքն այնքան թունդ է եղել, որ քվեաթերթիկները հաշվող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներն ամաչել են այն բարձրաձայն կարդալ։ Քվեաթերթիկն ավավեր է համարվել։