Սևանում թեժ ընտրապայքար է սպասվում. Վահրամ Գևորգյանը հայտարարեց առաջադրվելու մասին

Սևանում թեժ ընտրապայքար է սպասվում. Վահրամ Գևորգյանը հայտարարեց առաջադրվելու մասին

Mon, 26 Oct 2026 21:00:47 +0400


Նոյեմբերի 29-ին ի թիվս այլ համայնքների ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաև Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում։ Հստակ գնահատելով մի շարք իրադրություններ, վիճակագրական ցուցանիշներ, ու փաստական տվյալներ «Միասնական համայնք» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Սեւան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Կուսակցության համայնքապետի թեկնածուն Ծովագյուղ համայնքի նախկին համայնքապետ Վահրամ Գևորգյանն է։ Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած միջոցառման ընթացքում հայտարարվեց կուսակցության ընտրություններին մասնակցության մասին, որի ժամանակ էլ հայտարարվեց համայնքապետի թեկնածուի անունը։ Չնայած «Միասնական համայնք» կուսակցությունը նորաստեղծ է, սակայն կուսակցության շուրջ հետաքրքրությունը մեծ է, իսկ անդամագրվողների թիվն օր օրի ավելանում է։

Համայնքային կյանքում իրենց ներդրումն ունենալու և մասնագիտական ներուժը ծննդավայրում իրացնելու հնարավորություն են տեսնում նաև սևանցի այն երիտասարդները, որոնք մշտապես հարթակ ու հնարավորություն են փնտրել իրենց կարողությունները համայնքի զարգացմանը ծառայեցնելու համար։ Վահրամ Գևորգյանի շուրջ համախմբվելը նրանք կարևոր քայլ են համարում այդ ճանապարհին։

Կուսակիցների խոսքով՝ Ծովագյուղում Վահրամ Գևորգյանի արձանագրած հաջողություններից դեռ շատ ժամանակ չի անցել։ Այժմ նրա առաջադրմամբ նրանք նպատակ ունեն ձևավորել ուժեղ, զարգացող և արժանապատիվ Սևան համայնք, որտեղ յուրաքանչյուր բնակիչ իրեն կզգա համայնքի լիիրավ տեր և պատասխանատու։

Վահրամ Գևորգյանի թեկնածությունը հույսեր է արթնացրել նաև արտերկրում բնակվող սևանցիների շրջանում։ Նրանց հույսը միայն համայնքն ավելի բարեկարգ տեսնելը չէ․ նրանք նաև երազում են մի օր վերադառնալ հայրենի համայնք և այնտեղ սեփական անկյունն ունենալ։

Սահմանափակ հնարավորությունների պայմաններում Ծովագյուղը զարգացրած Վահրամ Գևորգյանից սևանցիները մեծ ակնկալիքներ ունեն։ Նրանք հույս ունեն, որ այսօրվա հնարավորությունների պայմաններում արդյունքներն ավելի մեծ կլինեն, իսկ համայնքի զարգացումը՝ շարունակական։ Կուսակցությանը միանալու հիմնական շարժառիթներից մեկը թեկնածուի անցած ճանապարհն ու գրանցած արդյունքներն են։

Վահրամ Գևորգյանի խոսքով՝ փոքր համայնքում աշխատելու և նշանակալի արդյունքներ գրանցելու փորձն այժմ ցանկանում է կիրառել նաև ավելի մեծ համայնքում՝ ակնկալելով նույնպիսի հաջողություններ։ Նա ընդգծում է, որ իր ղեկավարման տարիներին միայն Ծովագյուղ համայնքում յուրաքանչյուր տարի արձանագրվել է 100 միլիոն դրամի աճ, ինչը չի կարելի ասել վերջին 5 տարիների մասին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին Sun, 15 Nov 2026 23:10:12 +0400 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության…

8 րոպե ago

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել Sun, 15 Nov 2026 23:04:40 +0400 Վրաստանում…

14 րոպե ago

Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն

Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Sun, 15 Nov 2026 23:00:32 +0400 Զելենսկին…

18 րոպե ago

Բանանը սպառեց իրան, բայց տեսարանները դեռ պետք են…

Բանանը սպառեց իրան, բայց տեսարանները դեռ պետք են... Sun, 15 Nov 2026 22:50:22 +0400 Բանանը…

28 րոպե ago

Բա էսքան ցավ ու ավեր բերես, հետն էլ մի գրամ ափսոսանքի, զղջումի, ամոթի զգացում չունենա՞ս

Բա էսքան ցավ ու ավեր բերես, հետն էլ մի գրամ ափսոսանքի, զղջումի, ամոթի զգացում չունենա՞ս…

31 րոպե ago

Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար․ մանրամասներ

Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար․ մանրամասներ Sun, 15 Nov 2026…

38 րոպե ago