Բոլոր լծակները գործադրել են Միքայելյանները, բայց 50 տոկոսից պակաս ձայն ստացել

Բոլոր լծակները գործադրել են Միքայելյանները, բայց 50 տոկոսից պակաս ձայն ստացել

Mon, 26 Oct 2026 21:45:16 +0400


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքներում եղել է միակ մասնակից քաղաքական ուժը և ըստ այդմ՝ հաղթանակ է տարել: Որոշ համայնքներում ընտրության արդյունքներից հետո միակ մասնակից քաղաքական ուժը հրավառությամբ և շամպայնի շշեր բացելով՝ տպավորիչ ձայների ներքո տոնում էր իր հաղթանակը: Բայց հաղթանակ է տարել նաեւ մի շարք համայնքներում, որտեղ մրցակից է ունեցել։ Օրինակ՝ Հրազդանում։

Ըստ ԿԸՀ տվյալների, Հրազդան քաղաքն ունի 49 հազար 754 ընտրող: Բայց ԿԸՀ-ն հաղորդում է նաեւ, որ Հրազդանում այս ՏԻՄ ընտրության մասնակիցների թիվը կազմում է 40 հազար 242: Այսինքն, ամռանը կատարված օրենսդրական փոփոխությամբ, ըստ որի վերջին վեց ամսում Հայաստանում չապրած մարդիկ զրկվում են քվեարկելու իրավունքից, 9 հազար քաղաքացի միայն Հրազդան համայնքում զրկվել է այդ իրավունքից։

Սակայն հոկտեմբերի 25-ին 40 հազար 242 ընտրողից ընտրությանը մասնակցել է 19 հազար 55 ընտրող, որից ՔՊ-ն ստացել է 17 հազար 200 քվե, իսկ ՀՅԴ-ն՝ մոտ 2 հազար քվե:

Չնայած ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի, քաղաքապետ որդու՝ Սեւակ Միքայելյանի, փոխմարզպետ փեսայի՝ Վասակ Վարդանյանի ջանքերին եւ վարչական ռեսուրսի տոտալ կիրառմանը, Հրազդանումքվեարկության մասնակցել են ընտրողների 50%-ից պակասը, իսկ դա խոսում է այն մասին, որ հրազդանցիների մեծամասնությունը մերժել է ՔՊ-ին ու նրա համայնքապետին: Սեւակ Միքայելյանը հիմնականում ձայներ է ստացել գյուղական համայնքներից, որտեղ վարչական ղեկավարները նրա կատարածուներն են, եւ նրանց հիմնական աշխատանքն այդ պաշտոններում՝ ընտրություններին քվե ապահովելն է դարձել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ ծանր ընտրություն է կատարելու Դոնալդ Թրամփը Իրանի հարցում

Ինչ ծանր ընտրություն է կատարելու Դոնալդ Թրամփը Իրանի հարցում Mon, 26 Oct 2026 23:00:06 +0400…

12 րոպե ago

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է Mon, 26 Oct 2026 22:44:27 +0400 ԱՄՆ վիզայի տրամադրումից հետո ստուգումները…

28 րոպե ago

ՔՊ-ն պարտվել է Ստեփանավանում, Բաքվի նոր հայտարարությունները․ Օրվա թոփ թեմաները

ՔՊ-ն պարտվել է Ստեփանավանում, Բաքվի նոր հայտարարությունները․ Օրվա թոփ թեմաները Mon, 26 Oct 2026 22:42:37…

30 րոպե ago

Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն. Ոսկանյան

Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն. Ոսկանյան Mon, 26 Oct 2026 22:37:14 +0400…

35 րոպե ago

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները․ հայտնի է ժամկետը

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները․ հայտնի է ժամկետը Mon, 26 Oct 2026 22:30:26 +0400…

42 րոպե ago

Երգչուհի IAMDDB-ն մեղադրել է Իսրայելին ԱԲ-ով ստեղծված տեսանյութում «իր արտաքին տեսքը» գողանալու մեջ

Երգչուհի IAMDDB-ն մեղադրել է Իսրայելին ԱԲ-ով ստեղծված տեսանյութում «իր արտաքին տեսքը» գողանալու մեջ Mon, 26…

48 րոպե ago