Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները․ հայտնի է ժամկետը
Mon, 26 Oct 2026 22:30:26 +0400
Ռուսաստանը պատրաստ է վերականգնել բանակցությունները Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի հետ՝ եռակողմ ֆորմատով։ Սակայն՝ նոյեմբերի չորսից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Հիմա հերթական վերջնաժամկետը նոյեմբերի չորսն է։ Մեր մեծ տոնը։ Դրանից հետո՝ մենք պատրաստ կլինենք վերականգնել բանակցությունները»,- ասել է Ուշակովը։ Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել էր, որ նոյեմբերի սկզբին վերստին տեղի են ունենալու եռակողմ բանակցություններ՝ Կիեւ-Վաշինգտոն-Մոսկվա ֆորմատով։