Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին
Mon, 26 Oct 2026 23:45:10 +0400
Ամերիկացի միլիարդատերերը սկսել են դրամական փոխանցումներ կատարել երեխաների անուններով բացված հաշիվներին, որոնք կոչվում են «Թրամփի հաշիվներ»։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Արշավը դարձել է նոր նախաձեռնություն, որով բարեգործության միջոցով՝ մեծահարուստները փորձում են բարելավել իրենց համբավը՝ իրենց հասցեին անընդհատ հնչող քննադատությունների ֆոնին։ Իլոն Մասկը ամերիկացի երեխաներին խոստացել է նվիրել մեկական բաժնետոմս իր SpaceX ընկերությունից, իսկ Մայքլ Դելը ամերիկացի 25 միլիոն երախներից յուրաքանչյուրի հաշվին փոխանցել է 250-ական դոլար։
Ծրագրում մասնակցում են նաեւ այլ մեծահարուստներ։ 2025-28 թվականներին ծնված երեխաների համար նախատեսվում է նախապես փոխանցել հազարական դոլար։ Փոխանցումներով կատարվում են ներդրումներ ֆոնդային բորսայում, որպեսզի դառնան եկամտաբեր։ Այդ միջոցները հնարավոր կլինի օգտագործել տասնութ տարեկան դառնալուն պես՝ կրթության, կամ էլ բնակարանի գնման համար։ Շատ մասնագետներ քննադատում են «Թրամփի հաշիվները»՝ այն համարելով քաղաքական ակցիա՝ արված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների շեմին։