Դժբախտություն` Մգեր Արմենիայի ընտանիքում
Tue, 27 Oct 2026 10:31:17 +0400
Երգիչ Մգեր Արմենիան հայտնել է, որ այսօր մահացել է իր հայրը։
«Այսօր ինսուլտի հետևանքով կյանքից հեռացավ իմ սիրելի հայրը։ Նա 67 տարեկան էր։
Լույսերի մեջ մնաս, հայրիկ ջան։ Թող հոգիդ երկնային արքայությունում խաղաղություն գտնի։ Դու հավերժ կմնաս իմ սրտում։
Հոգեհանգստի և հուղարկավորության վայրի ու ժամի մասին լրացուցիչ կհայտնեմ ավելի ուշ»,- գրել է նա։