Կիևի սարսափելի գիշերը
Tue, 27 Oct 2026 11:00:57 +0400
Ռուսական զորքերը բալիստիկ հրթիռային հարձակում են սկսել Կիևի վրա՝ գրանցելով հարվածներ մետրոյի կայարանի մոտակայքում և վնասելով բժշկական հաստատությունները։
Այս մասին հայտնել են ուկրաինական ԶԼՄ-ները։
«Հրթիռային սպառնալիքի պատճառով հայտարարվել է օդային տագնապ։ Մենք կոչ ենք անում քաղաքի բնակիչներին ապաստան գտնել», – գրել է Կիևի քաղաքային վարչությունը։
Ռազմաօդային ուժերը հայտնել են, որ բալիստիկ հրթիռները Չեռնիգովի մարզից ուղղվում են դեպի Կիև։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Դեսնյանսկի շրջանի մետրոյի կայարանի մոտակայքում հարվածի մասին։
Բացի այդ, հարձակման ժամանակ վիրավորվել են կանչին արձագանքող շտապօգնության անձնակազմեր։ Վիրավորների թվում են մեկ շտապօգնության աշխատակից և շտապօգնության տեխնիկ։ Կլիչկոյի խոսքով՝ ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ։ Բոլորը հոսպիտալացվել են։