Կիլիան Մբապեն երկար ժամանակ առաջատար է եղել․ ի՞նչ է կատարվել վերջում
Tue, 27 Oct 2026 12:00:12 +0400
Կիլիան Մբապեն երկար ժամանակ առաջատար է եղել «Ոսկե գնդակի» քվեարկության ընթացքում, սակայն մրցանակը վերջնական արդյունքում բաժին է հասել «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Հարի Քեյնին։
Հաղթողի անունը, ինչպես հայտնի է, հայտարարվել է երեկ կայացած մրցանակաբաշխության ժամանակ։ «France Football»-ի գլխավոր խմբագիր Վինսենթ Գարսիայի խոսքով՝ ինքը շուրջ մեկ ամիս հետևել է քվեարկության ընթացքին և նկատել, թե ինչպես է պայքարը փոխել իր ուղղությունը։
Գարսիան նշել է, որ Մբապեն երկար ժամանակ վստահորեն գլխավորել է մրցավազքը, սակայն Քեյնին հաջողվել է աստիճանաբար կրճատել տարբերությունը և վերջնական արդյունքում հաղթանակ տանել չնչին առավելությամբ։
«France Football»-ի գլխավոր խմբագիրը չի ցանկացել բացահայտել, թե որ ֆուտբոլիստի օգտին է քվեարկել, սակայն հաստատել է, որ իր ընտրությունը չի եղել հօգուտ Քեյնի։