Վարչական ղեկավարն ու որդին ձերբակալվել են

Վարչական ղեկավարն ու որդին ձերբակալվել են

Tue, 27 Oct 2026 11:52:36 +0400


Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացվում է ապօրինի ձկնաբուծություն։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 22-ին կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին վարձակալած տարածքում, գյուղատնտեսական նշանակության հողում, կառուցել են չորս լճակ, որոնք շահագործելու համար հորատված խորքային հորից մղում են վայրկյանում 40 լիտր ջուր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։

Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է 17 միլիոն դրամից ավելի վնաս, ինչը մասամբ վերականգնվել է։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Սիփանիկի վարչական ղեկավարին և որդուն ձերբակալել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն. Կարապետյան

Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն. Կարապետյան Tue, 27…

14 րոպե ago

Ձեզ էլ որ փող են տալիս, ասում են` դիր ջեբդ. Սամվել Կարապետյան

Ձեզ էլ որ փող են տալիս, ասում են` դիր ջեբդ. Սամվել Կարապետյան Tue, 27 Oct…

22 րոպե ago

Ով է կազմակերպել հոկտեմբերի 27-ը և ինչու

Ով է կազմակերպել հոկտեմբերի 27-ը և ինչու Tue, 27 Oct 2026 15:15:57 +0400 Այսօր հոկտեմբերի…

36 րոպե ago

#Ուղիղ․ Սամվել Կարապետյանի գործով հերթական նիստն է

#Ուղիղ․ Սամվել Կարապետյանի գործով հերթական նիստն է Tue, 27 Oct 2026 15:05:51 +0400 Latest news…

46 րոպե ago

Ալիևի ստորագրությունը չեք տեսնի որևէ փաստաթղթի տակ, որը կլինի ապաշրջափակման մասին

Ալիևի ստորագրությունը չեք տեսնի որևէ փաստաթղթի տակ, որը կլինի ապաշրջափակման մասին Tue, 27 Oct 2026…

48 րոպե ago

Ինչը որ պիտի Բաքուն ստանա, TRIPP-ով ստանում է, մենք՝ ոչ

Ինչը որ պիտի Բաքուն ստանա, TRIPP-ով ստանում է, մենք՝ ոչ Tue, 27 Oct 2026 15:01:23…

51 րոպե ago