Հիմա էլ եք 9 տարեկա՞ն
Tue, 27 Oct 2026 12:17:22 +0400
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրանում է Հայաստանի Ազգային ժողովում 1999 թվականին տեղի ունեցած ոճրագործության 27-րդ տարելիցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ինչպես հայտնի է, այցելել են խորհրդարան և հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Ռուբինյանի՝ լրագրողների հետ զրույցում արած հայտարարությունը։
Լրագրողները ԱԺ նախագահից հետաքրքրվել են, թե ինչու Հոկտեմբերի 27-ի գործն այսքան տարի անց էլ ամբողջությամբ բացահայտված չէ, և հայտնի չեն ոճրագործության պատվիրատուները։ Ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ 1999 թվականին, երբ տեղի ունեցավ ոճրագործությունը, ինքը ընդամենը 9 տարեկան էր։
Ռուբինյանի՝ իր տարիքը հիշատակելու հանգամանքը միանշանակ չի ընդունվել։ Նրա հայտարարությունը քննարկումների առիթ է դարձել համացանցում, իսկ հրապարակումներից մեկի մեկնաբանությունների բաժնում օգտատերերից մեկը կտրուկ արձագանքել է՝ գրելով. «Ձեզ են հարցնում, որովհետև դուք եք իշխանության: Թե՞ հիմա էլ եք 9 տարեկան»։